Կառավարությունը վավերացրել է Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը

ՍԴ-ի կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում նախագիծը կմտնի Ազգային ժողովի օրակարգ։

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» կանոնադրության վավերացմանը։ Գործընթացի հաջորդ փուլով փաստաթուղթն ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Մայր օրենքին որոշելու նպատակով։

ՍԴ-ի կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում նախագիծը կմտնի Ազգային ժողովի օրակարգ։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ֆինանսների նախարարությունն արդեն արձանագրել է նոր ֆինանսական պարտավորությունների առկայություն։ Մասնավորապես, կանոնադրության անդամակցությունը ենթադրում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացում։ Այս նախաձեռնությունը դիտարկվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նոր ուղղությունների և միջազգային անվտանգային համակարգերում ներգրավվածության ընդլայնում։