Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը Երևանում կայանալիք Եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում կայցելի նաև Գյումրի։ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Գյումրիում մշակութային միջոցառումների և համերգի կազմակերպման նպատակով հատկացվել է 392 մլն 897.7 հազար դրամ։
Մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսված է մեծածավալ համերգային ծրագիր՝ նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանը։ Միջոցառմանը ելույթ կունենան հայ և ֆրանսիացի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Ըստ գործադիրի հիմնավորման՝ միջոցառումն ուղղված է երկու երկրների մշակութային համագործակցության խորացմանը և պաշտոնական այցի մշակութային բաղադրիչի ապահովմանը։

