Ucom-ի 5G ցանցի կառուցումը, կիբեռանվտանգության ամենամյա մրցույթը, AI նորություններն ու ամենարագ iPhone-ը
Լուրեր |
Հեռահաղորդակցություն, տեխնոլոգիա, նորարարություն, կրթություն և Արհեստական բանականություն։
Ucom լուրեր
Ucom-ն ավարտել է 5G ցանցի կառուցումը Հայաստանի բոլոր քաղաքներում: 5G-ն հիմա այնքան արագ է, ինչպես ճեպընթաց գնացքը։ Ավելի նորարար, ավելի հուսալի։ Ու հենց այս արագությամբ էլ Ucom-ը փոխում է մեր ապագան։ Մեկ ամբողջ տարի ամբողջ Հայաստանը շրջելով՝ անգամ սարերի գագաթներին, ընկերությանը հաջողվեց իրականություն դարձնել ամենալայն 5G ծածկույթը երկրում։
56 թիմ, 250 մասնակից, իրական դեպքերից վերցված առաջադրանքներ, աղմկոտ քննարկումներ ու արհեստական բանականության ամենաթեժ մարտահրավերները։ Սա էր մտքի պայքարի ու վերլուծական արագության 24 ժամը՝ կիբեռանվտանգության ամենամյա «Capture the Flag 2025» մրցույթում։ Մասնագետների ու ուսանողների կողքին այս մրցաշրջանում էլ կանգնած էր Ucom-ը։
Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ջանքերով արևային էներգիա կարտադրվի Կեչուտ համայնքում: Արևից ստացվող լույսն ու ջերմությունը Կեչուտում այսուհետ կդառնան հոսանք։ Ucom-ի գլխավոր տնօրեն է փակցնում տեղեկությունը, 10 կՎտ հզորությամբ կայան են գործարկում։ Համայնքապետարանն ու դրան կից գործող կառույցները 800 հազար դրամ կխնայեն։
AI լուրեր
Աշխարհում խոշոր ընկերությունների 80%-ը իրենց ամենօրյա աշխատաքն այլևս չեն պատկերացնում առանց գեներատիվ արհեստական բանականության։ Արագ փոփոխվող աշխարհում գեներատիվ արհեստական բանականությունը նորարարություններն արագացնելու հզոր գործիք է դարձել։
Արհեստական բանականությունը կարող է ձեր փոխարեն գնումներ կատարել: Տեխնոլոգիական 2 հսկաները Google-ը և Amazon-ն են ուզում արհեստական բանականության վրա հիմնված նոր գործիք ներդնել։ Ձեզ ընդամենը մի քանի հարց կտա Google-ի արհեստական բանականությունը, հետո արդեն կանցնի գործի, կզանգահարի տեղական խանութներ, կգտնի ձեր համար ցանկալի ապրանքը։
ԱԲ-ն և թվային տեխնոլոգիաները ճամփորդությունների պլանավորումը ձանձրալի գործից վերածում են հաճույքի։ Դուք պատրաստում եք ճամպրուկը, այդ ընթացքում ԱԲ-ն զբաղվում է բոլոր կազմակերպչական հարցերով։ Կկարողանաք գումար խնայել, քանի որ ԱԲ-ն կարողանում է առաջարկել տոմսեր գնելու լավագույն ամսաթվերը։ Իսկ Ձեզանից միայն պահանջվում է չմոռանալ անձնագիրը, փակել ճամպրուկն ու ճանապարհ ընկնել։
Էկրանից իրականություն: ԱԲ-ի միջոցով Disney-ը կյանքի է կոչել Frozen մուլտֆիլմից՝ Օլաֆի կերպարը։ Ռոբոտացված Օլաֆը քայլում է ինքնուրույն կրկնօրինակում է մուլտֆիլմային ձնեմարդու շարժումները։ Ունի լավ արտահայտված բերան ու աչքեր, հանվող գազարե քիթ ու ձեռքեր։ Կարող է խոսել հյուրերի հետ։ Օլաֆը Ձեզ կդիմավորի Փարիզում, հետո էլ Հոնկոնգում։
Հետաքրքիր լուր
iPhone 17 Pro Max-ը ամենաարագն է վերջին տարիներին թողարկված iPhone-ների շարքում։ Փորձարկումներ են ցույց տվել։ Իսկ ամենաարագ iphone-ը և ապագայի կապը՝ 5G-ն հասանելի է նաև Ձեզ, Ucom-ի շնորհիվ։ Կա նաև առցանց ապառիկի տարբերակ՝ ucom.am կայքում։ Առաջին 12 ամսվա համար Level Up+ 3000 ՍՊ-ին բաժանորդագրվելիս գործում է 0% կանխավճար, 0% սպասարկման վճար և 0% տոկոսադրույք։ Առաջարկը գործում է մինչև 2026 թվականի հունվարի 11-ը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանի տնտեսական պատկերը հունվար-հոկտեմբեր ամիսներին․ գների, արտահանման և տնտեսության ճյուղերի հիմնական միտումները
2025/12/05/ 16:09 -
Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ. ինճպես կանխարգելել
2025/12/05/ 15:47 -
Վրաստանի պետական համալսարանները չեն ընդունի միջազգային ուսանողների
2025/12/05/ 15:43 -
Netflix-ը բանակցություններ է սկսել Warner Bros. Discovery հետ՝ բիզնեսի մի մասը գնելու վերաբերյալ. Bloomberg
2025/12/05/ 15:29 -
Տղամարդը գողացել, ապա կուլ է տվել 20.000 դոլար արժողության զարդը
2025/12/05/ 14:00 -
ՊՆ-ում քննարկվել է Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական համագործակցությունը
2025/12/05/ 13:48 -
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
2025/12/05/ 13:44 -
Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական նորարարությունների իրացումը
2025/12/05/ 13:21 -
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
2025/12/05/ 12:44 -
Չինական բանկերը մեծ ծավալով դոլար են գնում
2025/12/05/ 12:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․