G7 երկրների էներգետիկայի նախարարները Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ֆոնին աջակցություն են հայտնել կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկմանը, այդ թվում՝ նավթի ռազմավարական պահուստների օգտագործմանը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով նախարարների կոմյունիկեին։
Փաստաթղթի համաձայն՝ նախարարները «սկզբունքային համաձայնություն են տվել պրոակտիվ միջոցների կիրառմանը, այդ թվում՝ ռազմավարական պահուստների օգտագործմանը»։
Նրանք ընդգծել են, որ ուշադիր հետևում են էներգետիկ շուկաների միտումներին և համակարգում են իրենց գործողությունները G7-ի շրջանակում, ինչպես նաև միջազգային գործընկերների և Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) անդամ երկրների հետ։
Նախարարների հայտարարությունը միտված է շուկաների կայունացմանն ու գների կտրուկ տատանումների կանխմանը։

