«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթները
Լուրեր |
Ստամբուլ – Երևան – Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր։
Մարտի 11-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայան է ժամանել «Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային օդանավակայանից։
Դիմավորման արարողությանը ներկա են եղել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, «Turkish Airlines»-ի Արևելյան Եվրոպայի երկրների գծով վաճառքի փոխտնօրեն Հուսեյն Օզբեկը, Վրաստանի և Հայաստանի գծով գլխավոր մենեջեր Քենան Ինջեն և այլ հյուրեր։
Ստամբուլ – Երևան – Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր։ Մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10-ի, իսկ հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի։
Ավիատոմսերի վերաբերյալ մանրամասները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում կամ տեղական տուրիստական գործակալություններում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Քննարկվել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման օրակարգերը
2026/04/22/ 14:17 -
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. Ուիթքոֆ
2026/04/22/ 13:22 -
Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է դառնալ միջազգային
2026/04/22/ 13:17 -
Պետական և համայնքային գույքի աճուրդները կանցկացվեն միայն առցանց
2026/04/22/ 13:15 -
Իրանը հերքում է հրադադարի երկարաձգման հարցում ԱՄՆ-ին դիմելու մասին տեղեկությունները
2026/04/22/ 13:13 -
Մեկ օրում բացահայտվել է 149 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը Հայաստանում
2026/04/22/ 13:11 -
Հայաստանում մեկնարկում է գարնանային ծառատնկման գործընթացը
2026/04/22/ 13:06 -
Ստամբուլում կրկին արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
2026/04/22/ 13:04 -
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարը՝ դիվանագիտական լուծման համար
2026/04/22/ 12:56 -
Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Թբիլիսի (տեսանյութ)
2026/04/22/ 12:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․