ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվարին Հայաստանում իրականացվել է 3,714 անշարժ գույքի առուվաճառքի գործարք։
Գործարքների ամենամեծ բաժինը ընկել է Երևանին՝ 1,529 գործարք կամ ընդհանուրի 41.2%-ը։
Մարզերի բաշխվածությունը հետևյալն է․
-
Կոտայք՝ 594 գործարք (16%)
-
Արարատ՝ 350 գործարք (9.4%)
-
Արմավիր՝ 287 գործարք (7.7%)
-
Արագածոտն՝ 224 գործարք (6%)
-
Լոռի՝ 224 գործարք (6%)
-
Շիրակ՝ 130 գործարք (3.5%)
-
Գեղարքունիք՝ 123 գործարք (3.3%)
-
Տավուշ՝ 106 գործարք (2.9%)
-
Սյունիք՝ 100 գործարք (2.7%)
-
Վայոց Ձոր՝ 47 գործարք (1.3%)
Տվյալները վկայում են, որ անշարժ գույքի շուկայի ակտիվության զգալի մասը շարունակում է կենտրոնացած մնալ մայրաքաղաքում։

