Հորմուզի նեղուցի խափանումը կարող է բարձրացնել սննդամթերքի գները աշխարհում
Լուրեր |
Էներգետիկ շուկաներն անմիջապես արձագանքել են նեղուցով տարանցման սահմանափակումներին։
ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) փորձագետները մտահոգություն են հայտնում, որ Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումը կարող է հանգեցնել սննդամթերքի գների աճի։ Այս մասին նշվում է կազմակերպության կայքում մարտի 10-ին հրապարակված հաշվետվությունում։
Փորձագետների գնահատմամբ՝ էներգակիրների, պարարտանյութերի և տրանսպորտային ծառայությունների թանկացումը, այդ թվում՝ ծովային փոխադրումների, նավի վառելիքի և ապահովագրության արժեքի աճը, կարող է սննդամթերքի գնի բարձրացման և տնային տնտեսությունների բյուջեների վրա ճնշման ուժեղացման պատճառ դառնալ, հատկապես առավել խոցելի խմբերի համար։
UNCTAD-ը նշում է, որ էներգետիկ շուկաներն անմիջապես արձագանքել են նեղուցով տարանցման սահմանափակումներին։ 1990 թվականի հունվարից մինչև 2026 թվականի փետրվարը գրանցված էներգետիկ ճգնաժամերի վերլուծությունը ցույց է տալիս, որ նավթի գնի աճն ուղղակիորեն ազդում է սննդամթերքի գնի բարձրացման վրա։
Հիշեցնենք, որ մարտի 2-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը նախազգուշացրել էր Հորմուզի նեղուցի հնարավոր փակման մասին։ Մարտի 5-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ նեղուցը պաշտոնապես փակ չէ, սակայն մի շարք նավեր խուսափում են այն հատելուց՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Քննարկվել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման օրակարգերը
2026/04/22/ 14:17 -
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. Ուիթքոֆ
2026/04/22/ 13:22 -
Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է դառնալ միջազգային
2026/04/22/ 13:17 -
Պետական և համայնքային գույքի աճուրդները կանցկացվեն միայն առցանց
2026/04/22/ 13:15 -
Իրանը հերքում է հրադադարի երկարաձգման հարցում ԱՄՆ-ին դիմելու մասին տեղեկությունները
2026/04/22/ 13:13 -
Մեկ օրում բացահայտվել է 149 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը Հայաստանում
2026/04/22/ 13:11 -
Հայաստանում մեկնարկում է գարնանային ծառատնկման գործընթացը
2026/04/22/ 13:06 -
Ստամբուլում կրկին արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
2026/04/22/ 13:04 -
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարը՝ դիվանագիտական լուծման համար
2026/04/22/ 12:56 -
Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Թբիլիսի (տեսանյութ)
2026/04/22/ 12:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․