Ucom-ի աջակցությունը տիեզերական ճարտարագիտության զարգացմանը, թվային անվտանգությունը, HUAWEI թավշյա AI խաղալիքը և Ucom-ի Uplay հարթակը
Լուրեր |
Նորարարություն և արհեստական բանականություն։
Ucom լուրեր
Հայաստանը ձգտում է զարգացնել տիեզերական ուղղությունը։ Նորարարությունն ու գիտությունը համատեղելով՝ CIPR-ը պատրաստում է ապագայի ավիատիեզերական ինժեներներին։ Նրանց աջակցում է Հայաստանի ամենաարագ զարգացող և հեռահաղորդակցության նորարար օպերատոր Ucom-ը։ «Տիեզերք 1.0» ուսումնական ծրագիրը մեկնարկեց Վանաձորում և Օձունում։ Ucom-ը կարևորում է այն նախաձեռնությունները, որոնք զարգացնում են նոր սերնդի տեխնոլոգիական հմտությունները։ Ընդլայնում են նրանց հնարավորությունները թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում։
Կիբերանվտանգության 5-րդ ինտենսիվ դասընթացի ընթացքում մասնակիցները սովորել են կանխատեսել, նույնականացնել և հակազդել կիբերսպառնալիքներին։ Թվային անվտանգության կարևորումը ծրագրում ընդգծվել է նաև նրանով, որ նախաձեռնության տեխնոլոգիական գործընկերն է դարձել Ucom-ը։ Մասնակիցները վկայականները ստացել են գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանից, որի հետ քննարկել են նաև արհեստական բանականության մրցավազքը։
Ռուսաստանում ռոումինգ օգտագործող Beeline, MTS և Megafon բաժանորդները կարող են օգտվել ինտերնետից ու SMS-ից առանց նախկին սահմանափակումների։ Ցանցին միանալուց հետո օգտվողը կստանա SMS նույնականացման հղումով։ Նույնականացման համար պետք է անջատել Wi-Fi-ն և VPN-ը։ Ցանցը ճիշտ գրանցելու համար խորհուրդ է տրվում մի քանի վայրկյանով միացնել, ապա անջատել airplane ռեժիմը։
AI լուրեր
Շուտով հնարավոր կլինի համաճարակները շատ ավելի վաղ հայտնաբերել, կանխատեսել և կանխարգելել։ Արհեստական բանականության օգնությամբ։ Սինգապուրի և մի շարք ասիական երկրների գիտնականներ ստեղծել են PathGen անվամբ AI հարթակ, որը կարող է հիվանդությունները հայտնաբերել ավելի վաղ, քան մասնագետները, գնահատել դրանց տարածման ռիսկերը։
Արհեստական բանականությունը նոր տենդենցներ ու չափանիշներ է բերում նորաձևության աշխարհ։ Բրիտանական Topshop ընկերությունը աշխարհում առաջին անգամ՝ պլանավորում է անցկացնել արհեստական բանականությամբ ղեկավարվող նորաձևության ցուցադրություն։ «Ապագայի պոդիում»-ի ընթացքում մարդիկ կկարողանան ուղիղ եթերում միանգամից գնել ցուցադրվող հագուստը։
HUAWEI-ը թավշյա AI խաղալիք է ստեղծել՝ Smart Hanhan-ը։ Շոյելիս ժպտում է, իսկ թափահարելիս զարմանում, կամ նույնիսկ մի փոքր «նեղանում»։ Կարողանում է հասկանալ երեխայի զգացմունքները։ Նման է վիրտուալ կենդանու, բայց առանց ինտերնետից կախվածության։ Չինաստանում կենդանին մոտ 57 դոլարով է վաճառվում։
Հետաքրքիր լուր
Գիտեիք, որ «Տանը մենակ» ֆիլմը ավելի քան 25 տարի Գինեսի ռեկորդակիր է։ Վստահաբար այս ֆիլմը այս տարի էլ կհայտնվի ձեր տոնական դիտումներում։ Ինչպես սա, այնպես էլ հարյուրավոր այլ ֆիլմեր կարող եք դիտել Ucom-ի Uplay հարթակի օգնությամբ։ Ցանկացած պահի ցանկացած վայրից։ Ընկերությունը հոգացել է, որ ապագայի հեռուստատեսությունը լինի ձեր տանը։ Հարթակն առաջարկում է ավելի քան 200 հեռուստաալիք, հայկական և միջազգային ֆիլմեր, սերիալներ ու հաղորդումներ։ Հեռուստացույցով դիտելու համար տրամադրվում է Android Smart Box։ Որն ապահովում է նաև Netflix և YouTube:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/17 22:00
Փետրվարի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/17 19:19
Փետրվարի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Փետրվարի 17-ի բիզնես լուրերը
2026/02/17/ 22:00 -
Փետրվարի 17-ի կարևոր լուրերը
2026/02/17/ 19:19 -
Իդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ
2026/02/17/ 17:47 -
Evocabank: Excellence in Travel Segment Innovation
2026/02/17/ 17:36 -
Աշխատանքային միջավայրը ձևավորող 9 միտումներ 2026 թվականին․ տարածք և գաղափարներ
2026/02/17/ 17:06 -
Շարունակվում է երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրի դիմումների ընդունումը
2026/02/17/ 16:53 -
Ռազմավարությունն ընդդեմ իրականության․ ճիշտ որոշում կայացնելու պահը բիզնեսում
2026/02/17/ 16:42 -
ՀՀ ԱՍՀ նախարարն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրները
2026/02/17/ 15:49 -
Ով կգրավի Լուսինը․ Մասկն ու Բեզոսը մրցավազքի մեջ են մտել
2026/02/17/ 13:50 -
ՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար
2026/02/17/ 12:11
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2026 Թ.