Իրանի Փորձագետների խորհուրդը ձեռնամուխ է եղել երկրի նոր հոգևոր առաջնորդի ընտրությանը։ Այս մասին հայտնել է խորհրդի անդամ Մահմուդ Ռաջաբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հեղափոխության առաջնորդի ընտրության գործընթացը սկսվել է, և վերջնական լուրը կհայտարարվի Փորձագետների խորհրդի քարտուղարության միջոցով»,- Ռաջաբիի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։
Նա նշել է, որ վերջնական որոշումը կհրապարակվի խորհրդի քարտուղարության կողմից։
Իրանում հոգևոր առաջնորդի ընտրությունը գտնվում է Փորձագետների խորհրդի իրավասության ներքո։

