Հայաստանից Իրան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում վերջին օրերին, ինչ Իրանում պատերազմական գործողություններ են, փոփոխություններ չկան։ Այս մասին հայտնում են ՊԵԿ–ից։
Պետական եկամուտների կոմիտեից նշեցին, որ «Ագարակ» մաքսային անցակետն աշխատում է սովորական ռեժիմով՝ սպասարկելով թե՛ Հայաստանից Իրան, թե՛ Իրանից Հայաստան բեռնատարների անցումը։

