Այս մասին հայտնում է Kan հեռուստառադիոընկերությունը։
Ծրագրի շրջանակում Բեն Գուրիոն օդանավակայանը մարտի 5-ից կսկսի ընդունել տարհանման հատուկ չվերթներ։
Kan-ի տվյալներով՝ իսրայելական Arkia ավիաընկերությունը կիրականացնի մի շարք հատուկ թռիչքներ։ Առաջին փուլում ինքնաթիռները Թել Ավիվ կժամանեն հետևյալ քաղաքներից՝ Աթենք, Բանգկոկ, Դուբայ, Լառնակա, Նյու Յորք և Հռոմ։
Գործողությունը իրականացվում է տարածաշրջանային լարվածության ֆոնին։

