Ամերիկյան Starlink ընկերության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համագործակցության շրջանակում ՀՀ կառավարությանը նվիրաբերված տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության հետ մեկնարկում է սարքավորումների տեղադրումը այն դպրոցներում, որտեղ դրանց կիրառումն առավել անհրաժեշտ է՝ արագ և կայուն ինտերնետի հասանելիություն ապահովելու համար։
«Մեր նպատակը հստակ է. յուրաքանչյուր սովորող նույնիսկ ամենահեռավոր համայնքում պետք է ունենա ժամանակակից կրթական գործիքներից և թվային հարթակներից օգտվելու հավասար հնարավորություն»,- գրել է Հայրապետյանը։
Ծրագիրը միտված է կրթական հաստատություններում թվային հասանելիության ընդլայնմանը։

