TRIPP-ը անվանակոչվել է իմ պատվին, և ես շատ եմ գնահատում դա. Թրամփ
Լուրեր |
Թրամփը նշել է, որ այդ ճանապարհն այժմ կառուցվում է և անցնում է աշխարհի տնտեսապես ամենակարևոր վայրերից մի քանիսով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից ուղիղ եթերով C5+1 հանդիպման ժամանակ իր ելույթում հիշատակել է Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին (TRIPP):
«Ինչպես այն ժամանակ ասել էի, այս պատմական համաձայնագիրը ներառում է նոր Թրամփի երթուղու կառուցումը։ Սա իսկապես հրաշալի բան է։ Այն անվանակոչվել է իմ պատվին, և ես շատ եմ գնահատում դա։ Սա իսկապես մեծ իրադարձություն է՝ նոր Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության անունով», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նշել է, որ այդ ճանապարհն այժմ կառուցվում է և անցնում է աշխարհի տնտեսապես ամենակարևոր վայրերից մի քանիսով, ինչը կբարձրացնի առևտրային գործունեությունը Կասպից ծովի մյուս կողմում և կօգնի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներին։
«Ես լավատեսորեն եմ տրամադրված, որ այսօր այստեղ գտնվող յուրաքանչյուր երկիր կշահի խաղաղությունից, եթե օգտվի այս համաձայնագրով մեր ստեղծած հնարավորությունից», - ասել է Թրամփը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ. ինճպես կանխարգելել
2025/12/05/ 15:47 -
Վրաստանի պետական համալսարանները չեն ընդունի միջազգային ուսանողների
2025/12/05/ 15:43 -
Netflix-ը բանակցություններ է սկսել Warner Bros. Discovery հետ՝ բիզնեսի մի մասը գնելու վերաբերյալ. Bloomberg
2025/12/05/ 15:29 -
Տղամարդը գողացել, ապա կուլ է տվել 20.000 դոլար արժողության զարդը
2025/12/05/ 14:00 -
ՊՆ-ում քննարկվել է Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական համագործակցությունը
2025/12/05/ 13:48 -
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
2025/12/05/ 13:44 -
Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական նորարարությունների իրացումը
2025/12/05/ 13:21 -
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
2025/12/05/ 12:44 -
Չինական բանկերը մեծ ծավալով դոլար են գնում
2025/12/05/ 12:38 -
AMX. 2025թ.-ի նոյեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2025/12/05/ 10:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․