Իդրամի հովանավորությամբ կայացավ ՌոբոՏոն 2025 մրցույթը
Լուրեր |
ՌոբոՏոն 2025․ իսկական տոն՝ լի ռոբոտներով, տեխնոլոգիաներով, ինտերակտիվ ժամանցով և, իհարկե, ֆինանսական գրագիտության բաղադրիչով։
Իդրամի և Mind Center-ի հերթական համագործակցությամբ այս միջոցառումը շատ սպասված իրադարձություն էր թեմայով հետաքրքված դպրոցականների համար։ Սա բացառիկ հնարավորություն էր գաղափարների, փորձի, ինչպես նաև միմյանց հետ ծանոթանալու և շփվելու համար։ Միջոցառումը ներառում էր ռոբոտների փորձարկումներ, ցուցադրություններ, պանելային քննարկում ծնողների հետ, որի թեման էր երեխաների ապագայամետ կրթության կարևորությունը։
Իդրամ ընկերության ԿՍՊ նախագծերի գլխավոր մասնագետ Մանե Գասպարյանը նշեց․ «Շատ ուրախ ենք լինել ՌոբոՏոն 2025-ի գործընկերը։ Նշեմ, որ Mind Center-ի հետ սա մեր հերթական համագործակցությունն է, և մենք վստահ ենք, որ Հայաստանի ապագան կերտվելու է նորարարությամբ, տեխնոլոգիական մտածողությամբ և կրթությամբ։ Կարևոր է նաև, որ միջոցառումը ներառում էր ֆինանսական գրագիտության բաղադրիչ։ Ուստի կարող ենք փաստել, որ գտնվում ենք մի միջավայրում, որտեղ երեխաները ոչ միայն սովորում են ծրագրավորել, նախագծել կամ ղեկավարել ռոբոտներ, այլև հասկանալ, թե ինչպես է աշխատում իրական աշխարհը՝ իր ֆինանսական բաղադրիչներով»։
Mind Center-ի հիմնադիր, տնօրեն, ՌոբոՏոն 2025-ի կազմակերպիչ Անի Խաչատրյանը նշում է․ «ՌոբոՏոն միջոցառումը կազմակերպել ենք, որպեսզի շատ երեխաներ և ծնողներ ծանոթանան ռոբոտաշինությանը և կարողանան փորձել իրենց այս ոլորտում, սիրել այն, հետաքրքրվել գիտությամբ և տեխնոլոգիաներով։ Շատ կարևոր է, երբ բիզնեսն աջակցում է կրթական նախագծերին և դա շատ գնահատելի է։ Իդրամի հետ երկար ժամանակ ենք համագործակցում թե՛ ֆինանսական գրագիտության և թե՛ ՌոբոՏոնի շրջանակներում»։
Ռոբոտաշինություն, ֆինանսական գրագիտություն, անհպում վճարումներ․ տպավորիչ ու անակնկալներով լի օրն իր ներկայությամբ էլ ավելի ուրախ ու արդյունավետ դարձրեց ֆինանսական աշխարհում երեխաների հավատարիմ ուղեկից Ջունիորն, ով ոչ միայն ծանոթացրեց ֆինանսական գրագիտության կարևոր կանոններին, այլ նաև օգնեց իր կրտսեր բարեկամներին կատարել իրենց կյանքի ամենաառաջին անհպում վճարումը՝ ընդամենը մեկ դրամ վճարելով ֆինանսական գրագիտության լիարժեք ու ամփոփ դասընթացի համար, որն իրականացնում են Իդրամն ու IDBank-ը՝ «Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» արշավի շրջանակներում։
Օրվա ավարտին հայտնի դարձան նաև հաղթողների անունները, որոնք ստացան արժեքավոր մրցանակներ Իդրամ ընկերության կողմից։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ. ինճպես կանխարգելել
2025/12/05/ 15:47 -
Վրաստանի պետական համալսարանները չեն ընդունի միջազգային ուսանողների
2025/12/05/ 15:43 -
Netflix-ը բանակցություններ է սկսել Warner Bros. Discovery հետ՝ բիզնեսի մի մասը գնելու վերաբերյալ. Bloomberg
2025/12/05/ 15:29 -
Տղամարդը գողացել, ապա կուլ է տվել 20.000 դոլար արժողության զարդը
2025/12/05/ 14:00 -
ՊՆ-ում քննարկվել է Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական համագործակցությունը
2025/12/05/ 13:48 -
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
2025/12/05/ 13:44 -
Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական նորարարությունների իրացումը
2025/12/05/ 13:21 -
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
2025/12/05/ 12:44 -
Չինական բանկերը մեծ ծավալով դոլար են գնում
2025/12/05/ 12:38 -
AMX. 2025թ.-ի նոյեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2025/12/05/ 10:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․