Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի
Լուրեր |
Առաջիկա օրերին նախատեսվում է Թաիլանդից ևս 21 ՀՀ քաղաքացու վերադարձը։
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով տարանցիկ թռիչքների չեղարկման պայմաններում Չինաստանում ՀՀ դեսպանությունն այս ընթացքում կապ է պահպանել զբոսաշրջային նպատակով Թաիլանդում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ՝ աջակցություն ցուցաբերելով վիզաների երկարացման և Հայաստան վերադարձի հարցերում։
ԱԳՆ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ չվերթների չեղարկումից ի վեր ՀՀ դեսպանության և Բանգկոկում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի հետ կապ է հաստատել 93 ՀՀ քաղաքացի, որոնցից 42-ն արդեն վերադարձել է Հայաստան։
Չինաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին տրամադրել է տեղեկատվություն վրացական ավիաընկերության կողմից իրականացված Բանգկոկ–Թբիլիսի չարտերային չվերթի վերաբերյալ և մշտական կապի միջոցով աջակցել տոմսերի ամրագրման գործընթացին։
Մարտի 12-ին նշված չվերթով Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի։ Նրանց օդանավակայանում դիմավորել է Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետը, և բոլոր ցանկացողները դեսպանության կողմից տրամադրված անվճար ավտոբուսով վերադարձել են Հայաստան։
Առաջիկա օրերին նախատեսվում է Թաիլանդից ևս 21 ՀՀ քաղաքացու վերադարձը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Քննարկվել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման օրակարգերը
2026/04/22/ 14:17 -
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. Ուիթքոֆ
2026/04/22/ 13:22 -
Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է դառնալ միջազգային
2026/04/22/ 13:17 -
Պետական և համայնքային գույքի աճուրդները կանցկացվեն միայն առցանց
2026/04/22/ 13:15 -
Իրանը հերքում է հրադադարի երկարաձգման հարցում ԱՄՆ-ին դիմելու մասին տեղեկությունները
2026/04/22/ 13:13 -
Մեկ օրում բացահայտվել է 149 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը Հայաստանում
2026/04/22/ 13:11 -
Հայաստանում մեկնարկում է գարնանային ծառատնկման գործընթացը
2026/04/22/ 13:06 -
Ստամբուլում կրկին արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
2026/04/22/ 13:04 -
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարը՝ դիվանագիտական լուծման համար
2026/04/22/ 12:56 -
Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Թբիլիսի (տեսանյութ)
2026/04/22/ 12:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․