Նոյեմբերի 13-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
ԱՄՆ պատմության ամենաերկար շաթդաունն ավարտվեց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Կոնգրեսի կողմից հաստատված ժամանակավոր բյուջեն՝ ավարտելով երկրի պատմության ամենաերկար՝ 40-օրյա շաթդաունը։ Պաշտոնական արարողությունը կայացել է Սպիտակ տանը։ Հազարավոր պետական աշխատողներ, որոնք հոկտեմբերի 1-ից գտնվում էին անվարձատրական արձակուրդում, կվերադառնան աշխատանքի։
Պերուում՝ ողբերգական ավտովթար՝ տասնյակ զոհերով
Կարավել նահանգում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով զոհվել է առնվազն 37 մարդ, 25-ը՝ վիրավորվել։ Վթարը տեղի է ունեցել կեսգիշերին՝ բեռնատարի հետ բախումից հետո։
Կիևը դադարեցրել է խաղաղության բանակցությունները Մոսկվայի հետ
Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դադարեցրել է Ռուսաստանի հետ բանակցությունները։ Մոսկվայի ներկայացուցիչ Ալեքսեյ Իվանովը նշել է, որ իրենք պատրաստ են ցանկացած պահի բանակցությունների՝ Ստամբուլում։
Պեսկով․ Թրամփը կարող է նպաստել ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում նշել է, որ Մոսկվան հույս ունի՝ Թրամփը կնպաստի ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական լուծմանը։ Նա հավելել է, որ երկու երկրները պետք է բացեն տնտեսական համագործակցության նոր ուղիներ։
Թայլանդի և Կամբոջայի սահմանին՝ նոր բախումներ զինադադարից հետո
Թրամփի միջնորդությամբ կնքված զինադադարից ընդամենը մի քանի օր անց, երկու երկրների սահմանին վերսկսվել են բախումները։ Նոր հրաձգության հետևանքով կան զոհեր։ Նախորդ մարտերի ժամանակ զոհվել էր 43 մարդ, տեղահանվել՝ շուրջ 300 հազար մարդ։
Ալեն Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակների դեմ
ԱԺ նախագահը դիմել է իրավապահներին՝ վիրավորանքների և սպառնալիքների հիմքով։ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են։ Դատական գործընթացում Սիմոնյանը պահանջում է 6500 դոլար փոխհատուցում և հրապարակային ներողություն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ՀՀ փոխվարչապետն ու ԵՄ հանձնակատարը պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ
2026/03/12/ 16:37 -
ՀՀ վարչապետը ԵՄ հանձնակատարի հետ քննարկել է վիզաների ազատականացման գործընթացը
2026/03/12/ 16:36 -
Երևանի քաղաքապետարանը 2025-ն ամփոփում է թերակատարված ծախսերով, բայց հաստատված բյուջեին 3.4 անգամ գերազանցող՝ 2.8 մլրդ դրամ պարգևավճարներով | «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2026/03/12/ 16:05 -
Հայաստանի համայնքերը կպակասեն․ ինչու և ինչպես․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/12/ 15:57 -
«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում
2026/03/12/ 15:35 -
Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի
2026/03/12/ 15:30 -
ԿԲ-ն հրապարակել է 2025 թվականի կենսակայունության հաշվետվությունը
2026/03/12/ 14:11 -
ՀՀ համայնքների թիվը 70-ից կդառնա 64․ նոր որոշում
2026/03/12/ 14:06 -
ԵՄ ներքին գործերի հանձնակատարն այցելել է Հայաստան․ քննարկվել է վիզաների ազատականացումը
2026/03/12/ 13:32 -
Միջազգային բանկերը անվտանգության պատճառով սահմանափակում են աշխատանքը Դուբայում և Կատարում
2026/03/12/ 12:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան