Մամուլի շենքի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա
Լուրեր |
Նախագծերից մեկում դիտարկվում է նաև հյուրանոցային համալիրի տարբերակը, սակայն դա պարտադիր չէ։
Երևանի Մամուլի շենքի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել, իսկ համացանցում տարածվող պատկերները ներկայացնում են միայն հնարավոր տարբերակներ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Արաքս Առաքելյանը։
Նրա խոսքով՝ ներկայում մշակվում է շենքի վերանորոգման և վերագործարկման նախագիծ, որը նախատեսում է այն վերածել ժամանակակից, բազմաֆունկցիոնալ համալիրի։
Նախագիծը մշակվել է PROSPECT24 ՓԲԸ-ի կողմից՝ «Դիգնիսի» ՍՊԸ-ի, «Բի-Էս-Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի և «Khachaturian Architects» ստուդիայի մասնակցությամբ, որոնք հաղթել են համապատասխան մրցույթում։
Հուշագրով նախատեսված է, որ մինչև գույքի օտարումը պետք է կազմվի ներդրումային փաթեթ՝ ներառելով շենքի օգտագործման տարբերակները, քաղաքաշինական և տեխնիկական սահմանափակումները, ինչպես նաև անհրաժեշտ թույլտվությունները։
Նշվում է, որ ապագա գնորդը, բացի գույքի արժեքից, պետք է վճարի նաև նախագծի կազմման համար, որի արժեքը կարող է կազմել մինչև գույքի գնահատված արժեքի 1.5%-ը, բայց ոչ ավելի, քան 30 միլիոն դրամ։
Առաքելյանը ընդգծել է, որ համացանցում տարածված պատկերները վերջնական չեն և կրում են էսքիզային բնույթ։
«Դրանք պարզապես ներկայացնում են, թե ինչպես կարելի է շահագործել շենքը։ Վերջնական որոշումը կախված կլինի ապագա գնորդից»,- նշել է նա։
Նախագծերից մեկում դիտարկվում է նաև հյուրանոցային համալիրի տարբերակը, սակայն դա պարտադիր չէ։
Պաշտոնյան վստահեցրել է, որ շենքի քանդում նախատեսված չէ, և խոսքը վերաբերում է վերականգնմանն ու վերանորոգմանը։
Նա նաև նշել է, որ ներկայում շենքում գործող կազմակերպությունների գործունեության մեջ փոփոխություն չկա։ Շենքում առկա է շուրջ 47 տարածք, որոնք տրամադրված են վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով։
Հնարավոր որոշման դեպքում բոլոր շահառուները նախապես կծանուցվեն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.