ԱՁ-ների ու նոտարների համար ապահովագրավճարների վճարման վերջնաժամկետը երկարաձգվել է
Լուրեր |
ԱՁ-ներն ու նոտարները ապահովագրավճարները կարող են փոխանցել 900005003703 հաշվեհամարին։
Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար ապահովագրավճարների վճարման վերջնաժամկետը երկարաձգվել է։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով, որ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով կատարված փոփոխություններով՝ 2025 թվականի ընթացքում 2 400 000 դրամից ավելի իրացման շրջանառություն ունեցող ԱՁ-ներն ու նոտարները 2026 թվականի ապրիլի 20-ի փոխարեն ապահովագրավճարները կարող են վճարել մինչև 2026 թվականի հուլիսի 20-ը ներառյալ։
Սահմանվել է նաև, որ եթե 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱՁ-ի կամ նոտարի գործունեությունը դադարեցված է եղել, և այդ մասին հայտարարություն է ներկայացվել հարկային մարմին, ապա 2026 թվականին ապահովագրավճարները պետք է կատարվեն գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող ամսվա 1-ից սկսած։
ԱՁ-ներն ու նոտարները ապահովագրավճարները կարող են փոխանցել 900005003703 հաշվեհամարին։
Միաժամանակ, այն ԱՁ-ներն ու նոտարները, որոնց գործունեությունը 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ դադարեցված է եղել, սակայն մինչև վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները կատարել են ապահովագրավճարներ և չեն օգտվել ապահովագրական փաթեթից, ապա վճարված գումարները կարող են հետ ստանալ Հիմնադրամից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանում կբարձրացվի բանկերի բաժնետերերի շահութահարկը․ որն է հիմնական նպատակը
2026/04/30/ 15:50 -
Տեխնոհսկաները 2026 թվականին ԱԲ-ի վրա կծախսեն 725 մլրդ դոլար
2026/04/30/ 15:36 -
«Ջերմուկ»-ի ճգնաժամը Ռուսաստանում. արգելվել է ևս 1 մլն շշի վաճառքը
2026/04/30/ 14:29 -
2850 զինծառայող և նրանց ընտանիքներ կստանան բնակարաններ
2026/04/30/ 14:23 -
ԱՁ-ների ու նոտարների համար ապահովագրավճարների վճարման վերջնաժամկետը երկարաձգվել է
2026/04/30/ 14:21 -
ՄԷԳ ղեկավարը նախազգուշացնում է նավթի գների ռեկորդային աճի մասին
2026/04/30/ 14:20 -
Նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներկրվել 26,000 տոննա ապրանք. վարչապետ
2026/04/30/ 13:51 -
Իրանի հետ պատերազմի իրական գինը. Ինչո՞ւ է Պենտագոնի 25 մլրդ դոլարի գնահատականը համարվում թերագնահատված
2026/04/30/ 13:49 -
«Ադրբեջանի հետ չենք քննարկում ոչ ԼՂ հայերի, ոչ էլ Բաքվի հայերի վերադարձի հարցը». վարչապետ
2026/04/30/ 13:47 -
ԿԸՀ-ն հրապարակել է հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների տեղամասերի ցանկը
2026/04/30/ 13:44
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․