ՄԷԳ ղեկավարը նախազգուշացնում է նավթի գների ռեկորդային աճի մասին

Սա ոչ միայն էներգետիկ, այլև համակարգային տնտեսական մարտահրավեր է:

Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը Փարիզում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է, որ մարդկությունն առերեսվում է պատմության մեջ ամենամասշտաբային էներգետիկ ճգնաժամին։ Ճգնաժամի հիմնական պատճառը Իրանի հետ հակամարտության հետևանքով վառելիքի մատակարարման շղթաների խափանումն է։

Ըստ Բիրոլի՝ նավթի գինը մեկ բարելի դիմաց արդեն հատել է 120 դոլարի սահմանագիծը, ինչն անտանելի ճնշում է ստեղծում համաշխարհային տնտեսության վրա։ Նա ընդգծել է, որ նավթի և գազի շուկաները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, ինչը կարող է հանգեցնել երկարատև տնտեսական ռեցեսիայի բազմաթիվ երկրներում։ Սա ոչ միայն էներգետիկ, այլև համակարգային տնտեսական մարտահրավեր է, որը պահանջում է անհապաղ միջազգային արձագանք։