«Ջերմուկ»-ի ճգնաժամը Ռուսաստանում. արգելվել է ևս 1 մլն շշի վաճառքը

Ռուսական կողմը նշում է, որ քայլն ուղղված է «առողջությանը հնարավոր վնասը կանխելուն»։

Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» գերատեսչությունը հանձնարարել է «Չեստնի զնակ» համակարգին արգելափակել Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի հերթական խոշոր խմբաքանակը։ Այս անգամ խոսքը ավելի քան 1 միլիոն շշի մասին է։

Սահմանափակումները տարածվում են 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի մարտի 27-ը թողարկված խմբաքանակների վրա։ Ըստ գերատեսչության պարզաբանման՝ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ, մասնավորապես՝ հիդրոկարբոնատի պարունակության գերազանցում։

Ռուսական կողմը նշում է, որ քայլն ուղղված է «առողջությանը հնարավոր վնասը կանխելուն»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կասեցվել էր ևս 338,000 շշի վաճառքը։ Այսպիսով, ընդհանուր արգելափակված արտադրանքի ծավալը մոտենում է 1.5 միլիոնի սահմանագծին։