Ինչպես հաղորդում է Financial Times-ը, այս ընկերությունները վերանայել են իրենց ծրագրերը և 2026 թվականի համար արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում ներդրումների շեմը հասցրել 725 մլրդ դոլարի։
Սա 77%-ով ավելի է 2025 թվականի ռեկորդային 410 մլրդ դոլարից։ Չնայած ներդրողների նախնական թերահավատությանը՝ ԱԲ-ի և տվյալների մշակման կենտրոնների նկատմամբ հսկայական պահանջարկը բերել է շահույթի զգալի աճի։ Վերլուծաբանները նշում են, որ «ԱԲ-ի տնտեսագիտությունն արդյունավետ է», իսկ խոշոր խաղացողների հասույթի աճը թույլ է տալիս հեշտությամբ ծածկել նմանատիպ կապիտալ ծախսերը։

