Դեկտեմբերի 8-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
ՏԵՂԱԿԱՆ
«ՏաԹևեր» ճոպանուղին կրկին հաղթել է World Travel Awards մրցանակաբաշխությունում
Չորրորդ անգամ ճանաչվել է «աշխարհի առաջատար ճոպանուղի»՝ գերազանցելով Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի ու ՀԱՀ-ի մրցակիցներին։
Հայաստանում սննդամթերքի գնաճը՝ 10 ամիսում 5.2%
Ամենաշատը թանկացել են․
-
Ձուկ – +18․3%
-
Բանջարեղեն – +14․6%
-
Սուրճ, թեյ – +13․9%
-
Միրգ – +7․8%
Էժանացած են միայն շաքարավազը (–5.3%) և կաթնամթերք/պանիր/ձու խմբերը (–1.6%)։
Կառավարությունը նախատեսում է գործատուներին բաժանել «բարեխիղճ» և «ոչ բարեխիղճ» խմբերի
Թաքնված աշխատողներ ունեցող ընկերությունները կներառվեն «ոչ բարեխիղճ» կարգում։ Նախաձեռնությունն այժմ քննարկման փուլում է։
Վրաստանը համաձայնել է Ադրբեջանից Հայաստան վառելիքի անվճար տարանցմանը
Նախկինում շրջանառվում էր տեղեկություն, որ վրացական կողմը պահանջել է 92 դոլար մեկ տոննայի դիմաց։
Արգելափակվել են Hellobit ֆինանսական բուրգի կայքերը՝ hellobitamh.com և hellobitarmenia.com
Կիբեռոստիկանությունը հայտնում է, որ կայքերը փակվել են՝ քաղաքացիների մոլորեցումն ու ֆինանսական վնասները կանխելու նպատակով։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ–Հնդկաստան առևտրաշրջանառությունը կարող է ավելի շուտ հասնել 100 մլրդ դոլարի
Մոդիի խոսքով՝ սկսվել են նաև Հնդկաստան–ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները։
Թրամփը կքննարկի Netflix–Warner Bros. 72 մլրդ դոլարանոց միաձուլումը
Նա մտահոգություն է հայտնել, որ միաձուլումը կարող է մրցակցության խնդիր ստեղծել շուկայում։
Հոկտեմբերին չիպերի համաշխարհային վաճառքը աճել է 27.2%-ով
Աճի հիմնական աղբյուրը՝ ԱՄՆ և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների շուկաները։
Tesla-ն Եվրոպայում սկսել է Model 3-ի ավելի մատչելի նոր տարբերակի վաճառքը
Ընկերությունը փորձում է խթանել պահանջարկը՝ Եվրոպայում պատվերների անկման ֆոնին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/04 22:00
Մարտի 4-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/04 19:19
Մարտի 4-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 4-ի բիզնես լուրերը
2026/03/04/ 22:00 -
Մարտի 4-ի կարևոր լուրերը
2026/03/04/ 19:19 -
Բազմաշերտ մտածողություն․ հաջող բիզնեսների հիմնական առավելությունը
2026/03/04/ 18:23 -
Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների փոփոխություն չկա
2026/03/04/ 18:16 -
ՌԴ-ում նոր օրենքներ կգործեն միգրանտների համար․ ինչ է սպասվում այնտեղ աշխատող հայերին
2026/03/04/ 17:51 -
ՀՀ-ին նվիրաբերված Starlink-ի 100 նոր տերմինալ արդեն Հայաստանում է
2026/03/04/ 17:05 -
Իրանի Փորձագետների խորհուրդը սկսել է նոր հոգևոր առաջնորդի ընտրության գործընթացը
2026/03/04/ 16:32 -
Թել Ավիվի օդանավակայանը տարհանման չվերթներ կսկսի ընդունել մարտի 5-ից
2026/03/04/ 16:31 -
IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելությունները
2026/03/04/ 16:22 -
Apple-ը լուրջ խնդիրներ ունի․ ինչու է ընկերության AI ռազմավարությունը ճաքեր տալիս
2026/03/04/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»