Հայաստանը 175 մլն դրամով միջազգային աճուրդում կգնի 1188 թվականին քանդակված դռան փեղկը և կբերի Հայաստան
Լուրեր |
Դռան փեղկը ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում Սէմ Ֆոգի պատկերասրահում:
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 18–ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացնել 175 մլն 360 հազար դրամ՝ որը կուղղվի Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի՝ 1188 թվականին պատրաստված և քանդակված փայտյա դռան փեղկի ձեռքբերմանը և Հայաստան տեղափոխմանը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ի տարբերություն հայկական ճարտարապետության, քանդակագործության, մանրանկարչության և գորգագործության ստեղծագործությունների՝ միջնադարյան հայկական փայտագործության բավականին քիչ օրինակներ են պահպանվել: Հայկական փայտագործության ամենամեծ թվով նմուշները մեզ են հասել զարդանախշված եկեղեցական դռների տեսքով: Մինչև 1990-ական թվականները հայտնի էր միայն ութ նման կտոր: Փայտի փորագրության արվեստի ևս մեկ նմուշ շրջանառության մեջ է դրվել 1985թ-ին:
Նկարագրված մշակութային արժեք ներկայացնող դռան փեղկը ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում Սէմ Ֆոգի պատկերասրահում: Հաշվի առնելով նկարագրված փեղկի արժեքավոր նշանակությունը Հայաստանի, հայ մշակույթի և կրոնի համար՝ որոշվել է ձեռք բերել փեղկը և տեղափոխել այն Հայաստան: Հայաստան տեղափոխելուց հետո արժեքը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում։
Արժեքի ձեռքբերման համար բրիտանական պատկերասրահը առաջարկել է վաճառքի գին՝ 330.0 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 165.0 մլն դրամ): Պետք է կատարվեն նաև տեղափոխման և ապահովագրության ծախսեր: Ընդհանուր անհրաժեշտ հատկացումը կազմում է 175,360.0 հազար դրամը, որը կհատկացվի Մշակույթի զարգացման հիմնադրամին և վերջինիս կողմից կապահովվեն բոլոր գործարքները:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ռոբոտային վիրահատություններ՝ «Էրեբունի» ԲԿ-ՈՒՄ
2026/02/10/ 20:30 -
Փետրվարի 10-ի կարևոր լուրերը
2026/02/10/ 19:19 -
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2026/02/10/ 17:41 -
Բաց սահմաններ, թվայնացված մաքսային համակարգ, ստվերի կրճատում և ռեկորդային հարկային եկամուտներ․կարևոր շեշտադրումներ՝ ՊԵԿ նախագահի ասուլիսից
2026/02/10/ 17:31 -
Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը
2026/02/10/ 16:20 -
Շքեղության նոր մակարդակ․ 125,000 դոլարով հնարավոր է պտտվել աշխարհի շուրջ 22 օրում
2026/02/10/ 15:17 -
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը․ նոր սահմանափակումներ
2026/02/10/ 14:12 -
Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքը
2026/02/10/ 12:58 -
«Ռոսատոմ»-ը հայտարարել է Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագիծը հնարավորինս շուտ սկսելու պատրաստակամության մասին
2026/02/10/ 12:47 -
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
2026/02/10/ 12:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.