ՀՀ–ՌԴ առևտրատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա․ Մատվիենկո
Լուրեր |
Դաշնային խորհրդի նախագահը կարևորել է խորհրդարանական երկխոսության դերը։
Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ամփոփելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման արդյունքները։
Մատվիենկոյի խոսքով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության գրեթե 33 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, ինչը, նրա գնահատմամբ, վկայում է երկու երկրների միջև տնտեսական կապերի ինտենսիվության մասին։
Նա նշել է, որ վերջին տարիներին ռուսական բիզնեսի կողմից Հայաստանում իրականացվել է ավելի քան 4 միլիարդ դոլարի ներդրում՝ շուրջ 40 ներդրումային նախագծերի շրջանակում։ Դրանք ընդգրկում են տարբեր ոլորտներ և նպատակ ունեն խորացնել երկկողմ տնտեսական համագործակցությունը։
Դաշնային խորհրդի նախագահը կարևորել է խորհրդարանական երկխոսության դերը՝ ընդգծելով, որ առանց այդ համագործակցության դժվար է ապահովել առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ասիական բորսաներում անկումը շարունակվում է
2026/03/06/ 14:45 -
Հնդկաստանում գտնվող 104 ՀՀ քաղաքացի վերադարձել է Երևան․ ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 14:25 -
Վնասազերծվել է Արաբկիրում կրակոցների հեղինակը (տեսանյութ)
2026/03/06/ 14:17 -
Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար
2026/03/06/ 14:14 -
Իրանը հստակեցրել է Հորմուզի նեղուցով անցման կանոնները
2026/03/06/ 14:03 -
Իրանն այժմ ցանկանում է բանակցել, իսկ ԱՄՆ-ն՝ կռվել. Թրամփ
2026/03/06/ 12:45 -
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 29%, երկրորդ տեղում՝ «Մեր ձևով»՝ 11%. որ ուժին կքվեարկեին քաղաքացիները, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի
2026/03/06/ 12:43 -
2026-ի փետրվարին հարցվածների 51%-ը կողմ է ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը․ ՄՀԻ հարցում
2026/03/06/ 12:40 -
ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ. ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 12:20 -
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է «OpenAI Education» գագաթաժողովին Սան Ֆրանցիսկոյում
2026/03/06/ 11:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk