Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ և Շանլըուրֆա նահանգներում դպրոցներում տեղի ունեցած հրաձգությունների գործերի շրջանակում իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան 80 մարդու։
Երկրի Անվտանգության գլխավոր վարչության տվյալներով՝ դատախազության որոշմամբ ձերբակալման ենթակա է ճանաչվել 83 անձ։ Բացի այդ, արգելափակվել է սոցիալական ցանցերի 940 հաշիվ, իսկ Telegram-ում փակվել է 93 խումբ։
Իշխանությունները նաև տեղեկացրել են, որ հետաքննությունը շարունակվում է, և ձեռնարկվում են լրացուցիչ քայլեր՝ նման դեպքերը կանխելու համար։
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի դպրոցներում զգալիորեն ուժեղացվել են անվտանգության միջոցառումները․ այսուհետ յուրաքանչյուր ուսումնական հաստատության մոտ մշտապես հերթապահելու են առնվազն երկու ոստիկան։

