Քաղցկեղների թվաքանակի նվազում է արձանագրվել
Լուրեր |
Վերջին տարիներին ներդրել ենք քաղցկեղի կանխարգելման ամենակարևոր սքրինինգային ծրագրերը:
Առաջինը կանանց համար կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելումն է, որը Հայաստանում առաջին տեղում է մահացության մասով: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ այդ մամոգրաֆիկ հետազոտության ու դեղորայքային ու հետագա բուժօգնության կազմակերպման արդյունքում ունենք 3-րդ, 4-րդ փուլի քաղցկեղների թվաքանակի շեշտակի նվազում:
«Այսինքն՝ ավելի շատ հայտնաբերում ենք 1-ին, 2-րդ փուլում, բուժում ենք, կառավարում ենք և ունենում ենք երկար ապրելիության ցուցանիշներ»,- հայտնեց նախարարը՝ տեղեկացնելով, որ այս ծրագիրը շարունակում է մնալ պետպատվերի շրջանակում, ովքեր դեռ չեն ապահովագրվել, և ապահովագրության շրջանակներում միանշանակ այն ներառված է:
«Դրա համար ևս մեկ անգամ մեր սիրելի քաղաքացիներին կոչ եմ անում՝ ժամանակին գնալ հետազոտվել և կանխարգելել շատ վտանգավոր հիվանդություններ»,- հորդորեց Ավանեսյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ հաջորդը կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագիրն է, որը ներդրվել ու լայն թափով ընթանում է:
«Ներդրել ենք նոր թեստային համակարգեր, որոնք շատ հեշտ են օգտագործման համար, հաջորդիվ ամբողջ բուժական ցիկլը ևս ապահովում ենք»,- հայտնեց առողջապահության նախարարը՝ տեղեկացնելով, որ մյուսը կանանց համար պապիլոմավիրուսի կանխարգելումն է:
Նախարարը տեղեկացրեց՝ ապահովագրության մեջ բավական մեծ է կանխարգելիչ փաթեթը, և ժամանակի ընթացքում ունենալու ենք տարեկան պարտադիր հետազոտություններ:
«Մենք հասնելու ենք նրան, որ կանխարգելումը դառնա վարքագիծ»,- խոսքը եզրափակեց Ավանեսյանը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչպես ինտեգրվել նոր աշխատանքային միջավայրին․ օգտակար խորհուրդներ
2026/04/16/ 18:17 -
Կառավարման խորհուրդներ՝ թիմում դրական փոփոխություններ տեսնելու համար
2026/04/16/ 17:42 -
2026թ.-ի փետրվարի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․13 մլրդ դոլար է
2026/04/16/ 17:38 -
Քաղցկեղների թվաքանակի նվազում է արձանագրվել
2026/04/16/ 16:49 -
Օման մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայական
2026/04/16/ 16:46 -
Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ
2026/04/16/ 16:42 -
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
2026/04/16/ 16:27 -
Անցած տարի վարորդական իրավունքից զրկվել է ավելի քան 5 հազար մարդ․ որոնք են հիմնական պատճառները
2026/04/16/ 16:17 -
Որքան մարդ է դարձել ՀՀ քաղաքացի նախորդ տարի․ որն է հիմնական միտումը
2026/04/16/ 16:11 -
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում Հայաստանը եզակի դիրքում է
2026/04/16/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․