2026թ.-ի փետրվարի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․13 մլրդ դոլար է

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն կազմել է 2,778,113.4 մլն դրամ

2025թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 205,525․2 մլն դրամով կամ 4%-ով։ Մասնավորապես, ՀՀ կառավարության պարտքը կազմել է 5,325,690.1 մլն դրամ, որից արտաքին պարտքը՝ 2,547,576.7 մլն դրամ է։ Արտաքին վարկերը և փոխառությունները կազմել են 1,721,095.2, իսկ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը՝ 290,950.3 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը՝ 535,531.3 մլն դրամ։

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն կազմել է 2,778,113.4 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,559,644.7 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 218,468.7 մլն դրամ: