Հրանտ Հակոբյանը 2019 թվականի օգոստոսից զբաղեցրել է գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2017 թվականի փետրվարից՝ ֆինանսական տնօրենի։ Նա միացել է Կոնվերս Բանկին 2011 թվականին՝ որպես գլխավոր գործադիր տնօրենի խորհրդական, զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ։
Մինչ Կոնվերս Բանկին
միանալը, աշխատել է Corporación América ընկերությունում (Բուենոս Այրես)։ Նա ունի
տնտեսագիտության բակալավրի աստիճան Բուենոս Այրեսի համալսարանից, ինչպես նաև բիզնեսի
կառավարման մագիստրոսի աստիճան՝ Կոլումբիայի համալսարանից։ Հրանտ Հակոբյանը նաև BACEE-ի (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի
բանկային ասոցիացիա) տնօրենների խորհրդի անդամ է։
Կոնվերս Բանկը շարունակում
է հավատարիմ մնալ իր ռազմավարության հետևողական իրականացմանը, Հայաստանի ֆինանսական
համակարգում դիրքի ամրապնդմանը, հաճախորդների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը,
ինչպես նաև պրոդուկտների, ծառայությունների
և տեխնոլոգիական հնարավորությունների շարունակական առաջխաղացմանը։
Կոնվերս Բանկի
մասին
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն
ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում և առաջարկում է բանկային
ծառայությունների լայն շրջանակ՝ ֆիզիկական անձանց, փոքր և միջին ձեռնարկություններին,
ինչպես նաև կորպորատիվ հաճախորդներին։

