Հայաստանի ֆոնդային բորսայի և Ռուս-հայկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Լուրեր |
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի ֆոնդային բորսան և Ռուս-հայկական համալսարանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ձևավորել գիտելիքի, փորձի և հնարավորությունների նոր կամուրջներ Հայաստանի կապիտալի շուկայի և ակադեմիական միջավայրի միջև։
Համագործակցության առանցքում կապիտալի շուկաների վերաբերյալ կրթական ծրագրերի իրականացումն է, ուսանողների և երիտասարդ մասնագետների մասնագիտական ներուժի զարգացումը, ինչպես նաև գործնական հմտությունների ամրապնդումը՝ աշխատաշուկայում առավել մրցունակ կադրեր պատրաստելու նպատակով։ Արդեն փետրվար ամսից ուսանողների համար հասանելի է «Կապիտալի շուկաներ» ընտրողական մոդուլը, որը դասավանդում են Հայաստանի ֆոնդային բորսայի առաջատար մասնագետները՝ փոխանցելով թե՛ տեսական գիտելիք, թե՛ շուկայի իրական փորձառություն։ Մինչ ընթացիկ ուսումնական տարվա ավարտը նախատեսվում են նաև կապիտալի շուկայի մասնակից ընկերությունների հետ համատեղ դասընթացներ, փորձագիտական քննարկումներ և ուսանողների ներգրավում իրական շուկայական գործընթացներում՝ ապահովելով ակադեմիական կրթության և պրակտիկայի արդյունավետ համադրություն:
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է․ «Այս համագործակցությունը մեզ
համար պարզապես կրթական նախաձեռնություն չէ։ Սա ներդրում է Հայաստանի կապիտալի
շուկայի ապագայի մեջ։ Մենք ցանկանում ենք երիտասարդ մասնագետներին տրամադրել ոչ
միայն գիտելիք, այլև իրական փորձառություն և հարթակ՝ իրենց մասնագիտական ճանապարհը
վստահորեն կառուցելու համար։ Վստահ ենք, որ կրթության և շուկայի սերտ
համագործակցությունն է ձևավորում մրցունակ և կայուն ֆինանսական համակարգ»։
Հայաստանի ֆոնդային բորսան հետևողականորեն շարունակում է աջակցել կրթական
ծրագրերին՝ կարևորելով որակյալ կրթության և գործնական հմտությունների
համադրությունն որպես ուժեղ ֆինանսական համակարգի և կայուն տնտեսության ձևավորման
հիմնասյուն։
Այս հուշագիրը ևս մեկ քայլ է դեպի գիտելիքահեն, մրցունակ և միջազգային
չափանիշներին համահունչ կապիտալի շուկայի զարգացում Հայաստանում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․