Նավթի գները դեռ կաճեն․ ԱՄՆ էներգետիկայի նախարար

Միևնույն ժամանակ, նա կանխատեսել է, որ աճից հետո գները կսկսեն նվազել։

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ նավթի գները առաջիկա շաբաթներին կարող են շարունակել աճել։

Նրա խոսքով՝ բարձր գները պահպանվելու են մինչև Հորմուզի նեղուցով նավագնացությունը չվերադառնա կայուն մակարդակի։

«Մենք կարող ենք նույնիսկ տեսնել գների հետագա աճ առաջիկա շաբաթների ընթացքում», — նշել է Ռայթը։

Միևնույն ժամանակ, նա կանխատեսել է, որ աճից հետո գները կսկսեն նվազել։

Պաշտոնյան ընդգծել է, որ շուկան դեռ գտնվում է լարվածության ազդեցության տակ, և գների կայունացումը կախված է տարածաշրջանային իրավիճակից։