Բելգիան և Իսպանիան 2026 թվականին Ուկրաինային ռազմական կարիքների համար կհատկացնեն 1-ական միլիարդ եվրո։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը։
Նրա խոսքով՝ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի և Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսի հետ հանդիպումների ընթացքում։
Բացի ֆինանսական աջակցությունից, Բելգիան նաև պատրաստվում է Ուկրաինային տրամադրել լրացուցիչ F-16 կործանիչներ, ինչպես նաև գործող ինքնաթիռների համար անհրաժեշտ պահեստամասեր։
Այս քայլը նպատակ ունի ուժեղացնել Կիևի պաշտպանունակությունը շարունակվող հակամարտության պայմաններում։

