ԱՄՆ վարչակազմը 2026 թվականի հունվարից ի վեր վաճառել է մոտ 150 միլիոն բարել վենեսուելական նավթ։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը՝ Semafor-ի համաժողովի ընթացքում։
Նրա խոսքով՝ վաճառքի ծավալը կարող է մի փոքր գերազանցել նշված ցուցանիշը, սակայն ընդհանուր պատկերը մնում է նույնը։
Նավթի վաճառքը տեղի է ունեցել Վաշինգտոնի կողմից Վենեսուելայում իրականացված գործողություններից հետո։
Հունվարի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր Կարակասում իրականացված ռազմական գործողության մասին, որի ընթացքում ձերբակալվել էին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը։
Նրանց մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակցելու համար, սակայն նրանք չեն ընդունել մեղքը։
Ներկայում երկրի ղեկավարի պարտականությունները կատարում է Դելսի Ռոդրիգեսը։
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը չի բացառել Վենեսուելայի ժամանակավոր կառավարման հնարավորությունը։

