2025թ-ին զորակոչի ենթակա տղաների միայն 30%-ն է բանակ գնացել. Հայկ Սարգսյան
Լուրեր |
Գործող օրենսդրությամբ ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք վճարում են 15 միլիոն դրամ։
Այսօր մենք ունենք զորակոչի հետ կապված լրջագույն խնդիր: 2025 թվականին բանակ է զորակոչվել զորակոչի ենթականների ընդամենը 35%-ը, իսկ զինվորների թվի 30%-ի չափով տղաներ հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից: Այս մասին այսօր՝ ապրիլի 14–ին, ԱԺ–ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախաագիծը ներկայացնելիս նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Ստացվում է անարդար և անհավասար իրավիճակ: Բանակից խուսափողներ ավելի շատ են, քան ծառայողները: Անարդարությունը շարունակվում է նաև ծառայությունից հետո, քանի որ ծառայողները հետագայում մասնակցում են նաև վարժական հավաքների, իսկ խուսափողները շարունակում են մնալ արտոնյալ կարգավիճակում։
Գործող օրենսդրությամբ ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք վճարում են 15 միլիոն դրամ։ Այսպես նրանք որոշ չափով փակում են իրենց չծառայելու բացը։ Առաջարկում եմ նույն սկզբունքով քաղաքացիությունից հրաժարվողներից նույնպես պահանջել 15 միլիոն դրամ և բաշխել 10 զինվորների միջև՝ ամեն մեկին տրամադրելով 1.5 միլիոն դրամ։
Առաջարկում եմ նաև տալ քաղաքացիությունից հրաժարվելուն այլընտրանք, վճարել նույն 15 միլիոն դրամը և ծառայել մեկ ամիս։ Վստահ եմ, այս դեպքում քաղաքացիությունից հրաժարվողների թիվը բազմապատիկ կնվազի, կունենանք հավելյալ մի քանի հազար զինվոր, իսկ 1.5 տարի ծառայողները կստանան 1.5–3 միլիոն դրամ։
Այս մեխանիզմը մեզ թույլ կտա, առաջին. Հայաստան վերադարձնել 18-ից 26 տարեկան 4000-ից ավել հետախուզվող տղաների, երկրորդ. ամեն տարի ծառայության կբերենք գումար ծախսելով բանակից խուսափող հազարավոր քաղաքացիների, և երրորդ ծառայությունը կդարձնենք գրավիչ և եկամտաբեր, գումարները կհոսեն ոչ թե Հայաստանի դուրս կամ կոռուպցիոներների գրպանները, այլ կտրամադրվեն ծառայող զինվորներին։
Եթե գործող օրենսդրությամբ 27 տարին լրացած տղաները կարող են վճարել 8 միլիոն դրամ և ծառայել մեկ ամիս, ապա ինչու նման հնարավորություն չտալ երկու անգամ ավելի մեծ գումար վճարելու դեպքում 25 կամ 26 տարեկաններին։
Օրենքի ընդունմամբ կշահեն բոլորը և պետությունը, և բանակը, և ծառայող զինվորը, կտուժեն միայն բանակից փողով մարդ ազատողները,– հայտարարեց նա։
Հայկ Սարգսյանը կոչ արեց պատգամավորներին թույլ տալ, որ օրինագիծը քննարկվի ԱԺ լիագումար նիստում. «Խոստանում եմ ընդունել պետության համար շահավետ բոլոր առաջարկները։ Իրականում այս քվեարկությունը ոչ թե նախագծին կողմ քվեարկություն է, այլ որպեսզի նախագիծը մտնի քննարկման փուլ։ Քննարկման փուլում, եթե կհնչեն մտքեր, կարծիքներ, մենք ժամանակ կունենանք քննարկելու։ Մի բան ակնհայտ է, մենք ամեն օր կորցնում ենք 10-ից ավել զինվոր, այսինքն մեկ տարի հետաձգումը մեզնից տանում է առնվազն անցած տարվա տվյալներով 2811 քաղաքացիությունից հրաժարված և հազարավոր տղաներ, որոնք տարբեր այլ ճանապարհներով խուսափել են ծառայությունից։
Այստեղ տուժում է ծառայող զինվորը, որովհետև ինչպես թվերն են ցույց տալիս, ծառայողները մի քանի անգամ ավելի քիչ են չծառայողներից, այս նախագիծը ծառայող զինվորների համար է»,– ընդգծեց նա։
ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոջորյանը հայտարարեց, որ առաջնորդվելու են գլխադասային հանձնաժողովի քվեարկությամբ, իսկ գլխադասային հանձնաժողովը դեմ է քվեարկել նախագծին:
Քվեարկության արդյունքում ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը» 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց 3 պատգամավոր, դեմ՝ 57, ձեռնպահ՝ 6:
Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ չեն ընկճվելու, առաջիկայում քննարկումները շարունակվելու են Կառավարության և ՊՆ-ի հետ, ապա վստահություն հայտնեց, որ մեխանիզմներ են ներդրվելու, որպեսզի լինեն հավասար պայմաններ բոլորի համար:
«Միայն կարծում եմ՝ կարող է չհասցնենք մինչև ամառային զորակոչ, և այս ամառ զորացրվողները չեն ստանա այն գումարները, որոնք արդեն իսկ հավաքագրվել էր ծառայությունից խուսափած և կարճաժամկետ ծառայություն անցնող տղաների վճարների գումարներից»,- ասաց նա:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ոսկեգործության ոլորտի զարգացման համար կձևավորվի նպաստավոր հարկային միջավայր
2026/04/14/ 14:19 -
Դեպի ԱՄՆ շուկա Իտալիայի արտահանման նկատելի աճ է արձանագրվել. հիմնական ոլորտը` դեղագործություն
2026/04/14/ 13:14 -
Ձեր գաղափարը կարող է ստանալ մինչև 5,000,000 ՀՀ դրամ աջակցություն. հայտերի ընդունումը շարունակվում է
2026/04/14/ 12:56 -
Ուկրաինայում ռազմական հարկը կպահպանվի նաև պատերազմի ավարտից հետո
2026/04/14/ 12:54 -
Քննարկվել են Հայաստան–Ղազախստան առևտրատնտեսական հեռանկարները
2026/04/14/ 12:52 -
Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում․ կան վիրավորներ և պատանդներ
2026/04/14/ 12:50 -
Հարկերից խուսափելու համար քրեական պատասխանատվությունը կմեղմացվի․ ինչ փոփոխություններ են նախատեսվում
2026/04/14/ 12:45 -
Սի Ծինփինը Մերձավոր Արևելքի համար ներկայացրել է 4 առաջարկ
2026/04/14/ 12:43 -
Ռուսաստանի հետ խնդիրները կլուծենք առանց բախման․ ԱԺ նախագահ
2026/04/14/ 12:41 -
Քիմ Քարդաշյանը սկանդալի կենտրոնում է. պահանջում է 145,000 դոլար փոխհատուցում
2026/04/14/ 12:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․
REXUS և «Գիտոկեր»․ խաղ, որտեղ որոշումները դառնում են կապեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 12, 2026 Թ․
Ակբա Լիզինգը հատուկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2026-ին