Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով բեռնված 22 երկաթուղային վագոն։
Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նույն երթուղով նախատեսվում է նաև Ռուսաստանից Հայաստան տեղափոխել պարարտանյութ՝ չորս երկաթուղային վագոնով։
Բեռնափոխադրումները իրականացվում են երկաթուղային հաղորդակցության միջոցով՝ Ադրբեջանի տարածքով։

