Իլոն Մասկի կարողությունը նվազել է 100 մլրդ դոլարով․ Bloomberg
Լուրեր |
2022 թվականի սկզբից մոլորակի ամենահարուստ մարդու ՝ ամերիկացի գործարար Իլոն Մասկի կարողությունը նվազել է ավելի քան հարյուր միլիարդ դոլարով։ Այս մասին գրում է Bloomberg-ը ՝ հղում կատարելով սեփական հաշվարկներին։
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիրն այս ընթացքում կորցրել է 100,5 միլիարդ դոլար, ինչը ամենամեծ անկումն է գործակալության միլիարդատերերի ինդեքսի ցանկացած անդամի համար: Միայն երկուշաբթի օրը ՝ նոյեմբերի 21-ին, կորցրեց 8,6 մլրդ դոլար, ինչը պայմանավորված էր Tesla-ի բաժնետոմսերի վատթարագույն անկմամբ ՝ հասնելով երկու տարվա նվազագույնին:
Մասկը ունի 170 միլիարդ դոլար կարողություն ՝ վարկանիշի առաջին հորիզոնականում մնալու համար։ Այնուամենայնիվ, նրա առաջատարությունը Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյի նկատմամբ կրճատվել է մինչև 13 միլիարդ դոլար:
Անցյալ տարվա նոյեմբերի սկզբին Մասկի կարողությունը հասել էր 340 մլրդ դոլարի, ինչը պատմության մեջ բացարձակ ռեկորդ էր, սակայն հետո նրա ակտիվների կապիտալիզացիան սկսեց նվազել։ Վերջին շրջանում Մասկի ակտիվների հիմնական խնդիրներից մեկը Twitter սոցիալական ցանցի գնումն էր։ Ներդրողները սկսեցին կասկածել, որ գործարարի հետաքրքրությունը նոր ակտիվի նկատմամբ նվազեցնում է մնացածի կառավարման որակը։
Մասամբ նրանց ենթադրությունը հաստատել է անձամբ Մասկը։ Ինդոնեզիայում B20 բիզնես ֆորումում ելույթի ժամանակ (G20-ի երկրների ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ) նա դժգոհեց, որ աշխատում է առավոտից երեկո, բայց դժվարանում է հաղթահարել իր առջեւ դրված խնդիրները։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները. հանդիպում ՊԵԿ-ում
2026/03/13/ 12:12 -
Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին
2026/03/13/ 12:08 -
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 11.000 դոլար կաշառք ստանալու մեջ
2026/03/13/ 12:01 -
Սահարայի ավազները սպիտակել են
2026/03/13/ 11:50 -
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
2026/03/13/ 11:48 -
ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ԵՀ հանձնակատար
2026/03/13/ 11:20 -
ԱՄՆ-ն ունի աննախադեպ կրակային հզորություն և անսահմանափակ զինամթերք. Թրամփ
2026/03/13/ 11:02 -
Մարտի 12-ի կարևոր լուրերը
2026/03/12/ 22:00 -
Մարտի 12-ի բիզնես լուրերը
2026/03/12/ 19:19 -
Չենք հրաժարվի վրեժխնդրությունից. հրապարակվել է Իրանի առաջնորդի առաջին ուղերձը
2026/03/12/ 17:59
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին