Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Լուրեր |
Մինչև 2026թ. հունիսի 1-ը urban.permits.e-gov.am հարթակում կկատարվեն անհրաժեշտ ծրագրային կարգավորումները, որից հետո միայն կգործի պարզեցված ընթացակարգը։
Քաղաքաշինության կոմիտեն պարզեցրել է անհատական բնակելի տների կառուցման ընթացակարգը։ Թվային հարթակի միջոցով քաղաքացիները կկարողանան սեղմ ժամկետներում ստանալ տուն կառուցելու համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերը։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։
Այդ նպատակով մինչև 2026թ. հունիսի 1-ը urban.permits.e-gov.am հարթակում կկատարվեն անհրաժեշտ ծրագրային կարգավորումները, որից հետո միայն կգործի պարզեցված ընթացակարգը։
Պարզեցված ընթացակարգը վերաբերում է 300 քմ մակերեսը չգերազանցող` մինչև 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ ունեցող բնակելի տան և 50 քմ չգերազանցող օժանդակ շինության կառուցմանը։ Կարևոր պայմանն այն է, որ տունը պետք է կառուցվի ոչ ձեռնարկատիրական նպատակով և քաղաքացուն պատկանող հողամասի սահմաններում, որը համապատասխանում է բնակելի կառուցապատման նպատակային և գործառնական նշանակությանը։
Թվային հարթակում նախագծման թույլտվությունը կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքը (ՃՀԱ), շինարարության թույլտվությունը և ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) ձևավորվելու են ինքնաշխատ եղանակով, եթե համայնքի ղեկավարը չհաստատի բոլոր հայտերը սահմանված ժամկետներում։ Ընդ որում՝ նշված քաղաքաշինական փաստաթղթերը թվային հարթակում տրամադրելու առավել սեղմ ժամկետներ են նախատեսվել։
Նախագծային պահանջները հայտնի են լինելու նախապես. նախագծման թույլտվություն (ՃՀԱ) ստանալու համար լրացված հայտը հասանելի է լինելու համայնքի պաշտոնական կայքում՝ շնորհիվ բոլոր բնակավայրերի համար արդեն մշակված, գլխավոր հատակագծեր և գոտևորման նախագծեր ներառող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, որոնցում կան յուրաքանչյուր տարածքում կառուցապատմանը ներկայացվող բոլոր պահանջները։
Համայնքի ղեկավարը ՃՀԱ տրամադրելուն զուգահեռ դիմելու է մատակարար կազմակերպություններին՝ գազի, ջրի, էլեկտրականության միացման տեխնիկական պայմաններն ստանալու համար։
Ի դեպ, նոր նախագիծ մշակելու փոխարեն քաղաքացիները կարող են օգտվել Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ մշակված և www.minurban.am կայքի «Ուղեցույցներ» բաժնում հրապարակված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերից, որոնք արդեն անցել են փորձաքննություն։ Անհրաժեշտ կլինի միայն տվյալ ռելիեֆին համապատասխան տեղակապում իրականացնել։
Պարզեցումները սահմանված են ՀՀ կառավարության 2025թ. դեկտեմբերի 25-ի N1969-Ն որոշմամբ (https://arlis.am/hy/acts/218867/latest):
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մատակարարումից վճարում՝ 1 սքանավորմամբ․ IDDistributor
2026/03/13/ 12:54 -
Վրաստանից մեքենա գնելը կարող է թանկանալ․ինչ ազդեցություն կունենա նոր որոշումը՝ հայ վարորդների համար
2026/03/13/ 12:29 -
Հարվածներ՝ Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
2026/03/13/ 12:26 -
Քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները. հանդիպում ՊԵԿ-ում
2026/03/13/ 12:12 -
Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին
2026/03/13/ 12:08 -
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 11.000 դոլար կաշառք ստանալու մեջ
2026/03/13/ 12:01 -
Սահարայի ավազները սպիտակել են
2026/03/13/ 11:50 -
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
2026/03/13/ 11:48 -
ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ԵՀ հանձնակատար
2026/03/13/ 11:20 -
ԱՄՆ-ն ունի աննախադեպ կրակային հզորություն և անսահմանափակ զինամթերք. Թրամփ
2026/03/13/ 11:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին