Չենք հրաժարվի վրեժխնդրությունից. հրապարակվել է Իրանի առաջնորդի առաջին ուղերձը
Լուրեր |
Իրանական լրատվամիջոցներով տարածվել է երկրի նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջտաբա Խամենեիի առաջին ուղերձը։
Նա ընդգծել է, որ Իրանը վրեժխնդիր կլինի նահատակների համար։
«Մենք Ձեզ հետ ուխտ ենք կնքում՝ ամեն գնով բարձրացնել վրեժխնդրության դրոշը, որը ճշմարտության ճակատի գլխավոր դրոշն է։ Մենք չենք հրաժարվի նահատակների արյան վրեժխնդրությունից»,- նշված է ուղերձում։
Խամենեին անդրադարձել է փոխհատուցում ստանալու անհրաժեշտությանը.
«Ամեն դեպքում մենք փոխհատուցում կստանանք թշնամուց։ Մենք կվերցնենք նրանց ունեցվածքի այն մասը, որքան կորոշենք։ Եթե դա հնարավոր չլինի՝ կոչնչացնենք թշնամու ունեցվածքի նույնքան մասը»։
Ուղերձում ընդգծվում է, որ Իրանը 15 հարևան երկիր ունի և բոլորի հետ ձգտում է ջերմ ու կառուցողական հարաբերությունների։
«Սակայն թշնամին տարիներ շարունակ որոշ երկրներում ստեղծել է ռազմական և ֆինանսական բազաներ՝ տարածաշրջանում իր տիրապետումն ապահովելու համար։ Վերջին հարձակման ժամանակ որոշ ռազմական բազաներ օգտագործվել են, և ինչպես նախապես զգուշացրել էինք՝ առանց այդ երկրներին հարձակվելու՝ մենք խոցել ենք միայն այդ բազաները։ Այսուհետ ևս ստիպված կլինենք շարունակել այդ գործը, թեև դեռևս հավատում ենք հարևանների հետ բարեկամության անհրաժեշտությանը»։
Խամենեին նաև հավաստիացրել է, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/16 20:00
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/16 19:19
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19 -
Ինչպես ինտեգրվել նոր աշխատանքային միջավայրին․ օգտակար խորհուրդներ
2026/04/16/ 18:17 -
Կառավարման խորհուրդներ՝ թիմում դրական փոփոխություններ տեսնելու համար
2026/04/16/ 17:42 -
2026թ.-ի փետրվարի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․13 մլրդ դոլար է
2026/04/16/ 17:38 -
Քաղցկեղների թվաքանակի նվազում է արձանագրվել
2026/04/16/ 16:49 -
Օման մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայական
2026/04/16/ 16:46 -
Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ
2026/04/16/ 16:42 -
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
2026/04/16/ 16:27 -
Անցած տարի վարորդական իրավունքից զրկվել է ավելի քան 5 հազար մարդ․ որոնք են հիմնական պատճառները
2026/04/16/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․