ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 11.000 դոլար կաշառք ստանալու մեջ
Լուրեր |
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային ստորաբաժանման պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, տարբեր անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար ստացել է խոշոր չափերի կաշառք։
Նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը, իր որդուն պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարի ժամկետով տարկետում տրամադրելու նպատակով, միջնորդի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ պաշտոնատար անձի հետ։ Վերջինս 2025 թվականի հուլիսին պահանջել է 11.000 ԱՄՆ դոլար կաշառք։
Բացահայտվել են նաև նույն պաշտոնատար անձի կողմից քաղաքացիների օգտին ապօրինի գործողությունների այլ դրվագներ՝ վարժական հավաքներին չմասնակցելու գործընթաց կազմակերպելու և դրան օժանդակելու դեպքեր։
Մեկ դեպքում պաշտոնյան, օրենքով սահմանված հիմքերի բացակայությամբ, քաղաքացու վարժական հավաքներից խուսափելու դիմաց ստացել է ավելի քան 1 մլն դրամ արժողությամբ տարբեր ապրանքներ։ Մյուս դեպքում, մեկ այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ, կազմվել է կեղծ բժշկական եզրակացություն՝ ծանոթին հավաքներից ազատելու նպատակով։
ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Մեղադրանքներ են ներկայացվել ևս 3 անձի։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Անն Հեթուեյը PEOPLE-ի կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը
2026/04/22/ 12:50 -
Իրանը հերքում է Ադրբեջանում Իսրայելի դեմ գործողությունների պատրաստման մասին պնդումները
2026/04/22/ 12:41 -
Ձերբակալվել է թմրանյութի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող անձ
2026/04/22/ 12:39 -
ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները փոփոխվել են․ որքան կկազմի վճարը
2026/04/22/ 12:24 -
BRAND: GAGAT
2026/04/22/ 12:10 -
Meta-ն աշխատակիցների համակարգիչներում տեղադրում է գործողությունները հետևող ծրագիր
2026/04/22/ 11:31 -
ԵՄ 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցներին
2026/04/22/ 11:28 -
ԱՄՆ ՊՆ–ն խնդրել է 11.7 միլիարդ դոլար՝ «Չինաստանը զսպելու համար»
2026/04/22/ 11:25 -
2028-ից կենսաթոշակները չեն լինի սպառողական զամբյուղից ցածր․ վարչապետ
2026/04/22/ 11:23 -
«Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք»
2026/04/22/ 11:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․