ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Իրանի հետ հակամարտությանը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ունի աննախադեպ կրակային հզորություն, զինամթերքի անսահմանափակ պաշար և բավարար ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ունենք աննախադեպ կրակային հզորություն, զինամթերքի անսահմանափակ պաշար և շատ ժամանակ»,- գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։
Նրա խոսքով՝ Իրանի նավատորմը և ռազմաօդային ուժերը ոչնչացված են, ԱՄՆ-ն շարունակում է իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ոչնչացումը։
Թրամփը նաև սխալ է անվանել New York Times-ի այն ենթադրությունը, թե ԱՄՆ-ն չի հաղթում Իրանի հետ հակամարտությունում։
Հայտարարությունները հնչել են տարածաշրջանային լարվածության սրման պայմաններում։

