2025 թվականի ընթացքում Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի շուրջ 14 տոկոսը բաժին է հասել արևային կայաններին։ Այս մասին Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի էներգետիկ համակարգին այս պահին միացված են ավելի քան 1150 մեգավատտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ։
«Սա 2030 թվականի համար նախատեսված ցուցանիշից ավելի է շուրջ 150 մեգավատտով, և այս թիվը շարունակաբար աճում է։ Աճը 2024 թվականի համեմատ կազմում է ավելի քան 45 տոկոս»,- նշել է նախարարը։
Խուդաթյանը ընդգծել է, որ արևային էներգիայի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրությունում արդեն հասել է շուրջ 14 տոկոսի։

