Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների անսպասելի արդյունքները
Լուրեր |
Ֆրանսիայում ավարտվել է Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլը, և նախնական արդյունքները բավականին տարբերվում են առաջին փուլի արդյունքներից։ Ըստ Ifop-ի հարցումների տվյալների, ձախ «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն առաջին տեղում է և կարող է ստանալ 180-215 մանդատ։ Երկրորդ տեղում է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» դաշինքը՝ 150-180 մանդատով։ Մարին Լը Պենի «Ազգային միավորում»-ը, որը հաղթել էր առաջին փուլում, այժմ երրորդն է և կարող է ստանալ 120-150 մանդատ։
Այս արդյունքները ցույց են տալիս, որ որևէ քաղաքական ուժ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի ունենա, և ուժերը ստիպված կլինեն կոալիցիա կազմելու շուրջ բանակցել։ Ամենահավանական սցենարն այն է, որ նախագահ Մակրոնի դաշինքն ու ձախերը կկազմեն կոալիցիա՝ գործադիր իշխանություն ձևավորելու համար։
«Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը հայտարարեց, որ Մակրոնը պետք է վարչապետ նշանակի ձախակողմյան դաշինքի ներկայացուցչին։ Ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 67%-ը։
Ընտրությունների առաջին փուլի արդյունքներով՝ ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը ստացել էր ձայների 33,15 %-ը, ձախ «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ 27,99 %-ը, իսկ «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան՝ 20,04 %-ը։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրել է. «Մակրոնը լուծեց իր տակտիկական խնդիրը՝ խուսափեց քաղաքական ֆիասկոյից և «ջարդեց» «աջ ալիքը», որ առաջ էր եկել Եվրոխորհրդարանի ընտրություններից հետո: Սակայն, Մակրոնը չլուծեց հիմնական խնդիրը՝ Ազգային ժողովում թուլացրեց իր քաղաքական հենարանը և պարզապես «կոնսերվացրեց» ճգնաժամը՝ լավագույն դեպքում մինչև 2027-ը կամ մի քանի ամսով, եթե նորընտիր խորհրդարանում քաղաքական կոմպրոմիս չկայանա:
Ձախերի «Նոր ժողովրդական ճակատը», թեև Մելանշոնի լիդերությանը, միաշերտ չէ, հակասություններ կան հենց Մելանշոնի «Անկոտրում Ֆրանսիայի» և սոցիալիստների միջև: Արդյո՞ք Մակրոնը կարող է խաղալ այդ հակասությունների վրա՝ ձևավորելով լոյալ կաբինետ, թե՞ մեկ տարվա տուրբուլենտությունից հետո Ֆրանսիային սպասվում են խորհրդարանական նոր արտահերթ ընտրություններ:
Ամփոփում. Ֆրանսիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունները ամրագրեցին գոյություն ունեցող ճգնաժամի ստատուս-քվոն՝ բացահայտելով համակարգային մարտահրավերները՝ հաղթողների փոխարեն»։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/20 20:00
Ապրիլի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/20 19:56
Իրանում կսկսեն շատ ռումբեր պայթել․ Թրամփ
Իրանում կսկսեն շատ ռումբեր պայթել․ Թրամփ
-
Իսրայելն ու Լիբանանը բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն ապրիլի 23-ին Վաշինգտոնում
2026/04/20/ 20:02 -
Ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի
2026/04/20/ 20:00 -
Ապրիլի 20-ի կարևոր լուրերը
2026/04/20/ 20:00 -
Իրանում կսկսեն շատ ռումբեր պայթել․ Թրամփ
2026/04/20/ 19:56 -
Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է
2026/04/20/ 19:55 -
Եվրամիությունը գործարկում է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրման վերջնական ընթացակարգը
2026/04/20/ 19:53 -
Համաշխարհային անկայունությունն այլևս բացառություն չէ. Hermès-ի ղեկավարի գնահատականը
2026/04/20/ 19:46 -
Ապրիլի 20-ի բիզնես լուրերը
2026/04/20/ 19:19 -
Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ին
2026/04/20/ 17:50 -
Մարդանման ռոբոտը կիսամարաթոնում գրանցել է մարդկանցից արագ արդյունք
2026/04/20/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.