Հայաստանում բնության պահպանության ոլորտում գրանցված խախտումները
Լուրեր |
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2023 թվականին կենսաբազմազանության, մթնոլորտի պահպանության, ջրային ռեսուրսների և ընդերքի օգտագործման ու պահպանության ոլորտում արձանագրել է ընդհանուր առմամբ 1689 խախտում:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թ. ընթացքում կատարված աշխատանքի ամփոփիչ միջոցառման ընթացքում այս մասին հայտարարեց ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը:
Կենսաբազմազանության ոլորտում արձանագրվել է 1024 իրավախախտում (2022-ին՝ 897, 2021-ին՝ 1163): Նշանակվել է 24 մլն 120 հազար դրամի վարչական տուգանք (2022-ին՝ 25 մլն 310 հազար, 2021-ին՝ 32 մլն 880 հազար): Բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասը գնահատվել է 1 մլրդ 273 մլն 384 հազար 433 դրամ (2022-ին՝ 913 մլն 515 հազար 844, 2021-ին՝ 1 մլրդ 16 մլն 345 հազար 864 դրամ):
Մթնոլորտի պահպանության ոլորտում արձանագրվել է 329 խախտման դեպք (2022-ին՝ 179, 2021-ին՝ 141): Կիրառվել է 26 մլն դրամի վարչական տույժ: Շրջակա միջավայրին պատճառած վնասը գնահատվել է 180 մլն 863 հազար 753 դրամ։ Առանց սահմանային թույլատրելի արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելու համար կասեցվել է 10 տնտեսվարողի գործունեություն։ Գերակշռում են շինարարության, բեռնատարներով՝ առանց անթափանց ծածկի սորուն նյութերի տեղափոխման, ընդերքի օգտագործման և խոզանների այրման (գյուղատնտեսություն) հետ կապված խախտումները:
2023-ին արձանագրվել է ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանությանն առնչվող 161 իրավախախտում, կիրառվել է 45 մլն 850 հազար դրամի վարչական տուգանք, իսկ շրջակա միջավայրին պատճառված վնասը գնահատվել է 1 մլրդ 638 մլն 276 հազար 29 դրամ: Գերակշռել են ձկնաբուծության, ջրօգտագործող ընկերությունների և ՏԻՄ գործունեության հետ կապված խախտումները: Ստուգումների արդյունքում ապօրինի ջրառ իրականացնելու վերաբերյալ կայացվել է գործունեությունը կասեցնելու 33 որոշում։
2022-ին այս ոլորտում գրանցվել էր 99, 2021-ին՝ 110 իրավախախտում: Սահմանվել էր համապատասխանաբար 22 մլն 230 հազար և 19 մլն 820 հազար դրամի վարչական տուգանք: Շրջակա միջավայրին պատճառված վնասը 2022-ին գնահատվել էր 94 մլն 974 հազար 272, իսկ 2021-ին՝ 632 մլն 870 հազար 525 դրամ:
Համաձայն Վրեժ Գալոյանի ներկայացրած զեկույցի՝ նախորդ տարի ընդերքի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 175 դեպք՝ նախորդ տարվա 163-ի փոխարեն: Պետությանը պատճառվել է 1 մլրդ 800 մլն 918 հազար 616 դրամի վնաս (2022-ին այն կազմել էր 961 մլն 178 հազար 695 դրամ):
Հայտնաբերվել է ընդերքի ապօրինի օգտագործման 113 դեպք (անցյալ տարի 41-ն էր): Դրանցից 18-ն արձանագրվել է ընդերքի օգտագործման իրավունք ունեցող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում, իսկ 95-ը՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակներում։ Պետությանը պատճառած 1,8 մլրդ դրամ վնասի չափը հաշվարկել է ՊԵԿ-ը:
Ընդերքի ապօրինի օգտագործման առավել շատ դեպքեր գրանցվել են Արմավիրի (31) և Արարատի (19) մարզերում: Դրանք պայմանավորված են ավազի ապօրինի արդյունահանմամբ: Գեղարքունիքում և Արագածոտնում գրանցվել է 14-ական, Սյունիքում՝ 10, Կոտայքում՝ 9, Շիրակում՝ 7, Տավուշում՝ 4, Լոռիում՝ 3, Վայոց ձորում՝ 2 դեպք: Բոլոր նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
Ապօրինի արտահանված հանքանյութի ծավալը կազմել է 2 մլն 787 հազար 275 խմ, որից ավազ՝ 1 մլն 192 հազար 264, բազալտ՝ 432 հազար 768, հողագրունտ՝ 397 հազար 134, պեռլիտ՝ 323 հազար 865, տուֆ՝ 307 հազար 258, այլ՝ 133 հազար 987 խմ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների փոփոխություն չկա
2026/03/04/ 18:16 -
ՌԴ-ում նոր օրենքներ կգործեն միգրանտների համար․ ինչ է սպասվում այնտեղ աշխատող հայերին
2026/03/04/ 17:51 -
ՀՀ-ին նվիրաբերված Starlink-ի 100 նոր տերմինալ արդեն Հայաստանում է
2026/03/04/ 17:05 -
Իրանի Փորձագետների խորհուրդը սկսել է նոր հոգևոր առաջնորդի ընտրության գործընթացը
2026/03/04/ 16:32 -
Թել Ավիվի օդանավակայանը տարհանման չվերթներ կսկսի ընդունել մարտի 5-ից
2026/03/04/ 16:31 -
IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելությունները
2026/03/04/ 16:22 -
Apple-ը լուրջ խնդիրներ ունի․ ինչու է ընկերության AI ռազմավարությունը ճաքեր տալիս
2026/03/04/ 15:54 -
Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. ՀՀ վարչապետ
2026/03/04/ 15:50 -
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
2026/03/04/ 14:16 -
«Երևան» երիտասարդական նվագախմբի երեխաները հատուկ չվերթով վերադարձել են Երևան
2026/03/04/ 14:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով