Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Լուրեր |
Ակբա բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի։ Պուրակի բարեկարգումն Ակբա բանկի նվերն է Երևանին՝ իր 30-ամյակի կապակցությամբ:
Նախագծի նպատակն է այգին դարձնել հանգստի ու զբոսանքի լիարժեք վայր։ Առաջիկայում պուրակը
կդառնա ավելի բարեկարգ, ժամանակակից ու կանաչապատ. կոնսերվատորիայի հարակից այգին կխոսի
ու կպատմի վարդապետի ու նրա թողած ժառանգության մասին:
Տարածքում տնկվելու
է ավելի քան 3000 բույս, որոնք կստեղծեն հարմարավետ և կանաչ միջավայր։ Կտեղադրվի կաթիլային
ոռոգման համակարգ, կավելանան նոր զբոսուղիներ, կկառուցվի նաև փոքր բեմ՝ ամֆիթատրոնով,
որտեղ հնարավոր կլինի կազմակերպել բացօթյա համերգներ։
Այգին վերաիմաստավորվելու
է նոր բովանդակությամբ, միևնույն ժամանակ առաջնային նպատակներից է պահպանել այգու արդեն
ձևավորված, բարձրահասակ ու հասուն ծառերը։ Նույնքան կարևոր է պահպանել պուրակի պատմական
կառուցվածքը։ Հուշարձանի շուրջ նախատեսում է ջրային տարր ավելացնել՝ որպես հարգանքի
տուրք այն հայտնի պատկերին, որտեղ Կոմիտասը նստած է լճակի դիմաց։
«Ակբա բանկը նշում
է 30-ամյակը. մի շարք միջոցառումներ են նախատեսվում, և սա Երևանի հետ կապված
մեր ամենամեծ միջոցառումներից մեկն է և մեր մեծ նվերն է լինելու քաղաքին։ Ուզում
ենք, որ այս կանաչ անկյունը ավելի գրավիչ, ավելի ժամանակակից և ավելի սիրված վայր դառնա
երևանցիների ու հատկապես երեխաների, ուսանողների համար։ Նախագիծը իրականացվելու է ժամանակակից,
բոլոր ստանդարտներին համապատասխան, հաշվի են առնվելու էկոլոգիական բոլոր պայմանները,
կանաչ հատվածի պահպանումը, նաև նոր գեղարվեստական լուսավորման միջոցներ են լինելու»,-
նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Այս նախագիծը
մենք իրականացնում ենք Ակբա բանկի գործընկերների հետ, և սա, կարելի է ասել, մատների
վրա հաշված, բայց շատ կարևոր նախաձեռնություններից մեկն է, որ եկել է մեր բանկային
ոլորտից: Ակբա բանկը առաջարկեց իրականացնել նախագիծ այս այգում և նաև համաֆինանսավորել
այգու վերակառուցումը։ Ըստ այդ նախագծի, կարծում եմ, սա քաղաքի սրտում ամենակարևոր
կանաչ տարածքներից մեկն է, ամենակարևոր այգիներից մեկն է, որը վերադառնալու է քաղաքին
արդեն նոր տեսքով, արդիականացված տեսքով։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել պարոն
Անդրեասյանին ակտիվ մասնակցության համար և կարծում եմ` սա շատ կարևոր օրինակ է մասնավոր
մեր գործընկերների համար, որ իրականում անկախ ոլորտից նաև շատ կարևոր է սոցիալական
պատասխանատվությունը։ Կարծում եմ` Ակբա բանկը սոցիալական պատասխանատվության առումով
շատ մեծ դերակատարում ֆիքսեց քաղաքի նկատմամբ։ Եվ ես, և երևանցիները, շատ
շնորհակալ ենք ձեզ այդ մոտեցման համար»,- նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում
է ՀՀ ԿԲ կողմից
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/04 12:06
Մասկատից Երևան է տեղափոխվել 115 ուղևոր
«Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում։
-
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
2026/03/04/ 14:16 -
«Երևան» երիտասարդական նվագախմբի երեխաները հատուկ չվերթով վերադարձել են Երևան
2026/03/04/ 14:10 -
Հույս ունենք՝ առաջիկայում Հայաստանից արտահանումներ կիրականացվեն երկաթուղով․ ՀՀ վարչապետ
2026/03/04/ 13:51 -
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
2026/03/04/ 12:31 -
Մասկատից Երևան է տեղափոխվել 115 ուղևոր
2026/03/04/ 12:06 -
ԱԺ-ն վավերացրեց 70,4 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը և ընդունեց մի շարք նախագծեր
2026/03/04/ 11:56 -
Փաշինյանն Կոբախիձե հանդիպում․ ինչ հարցեր են քննարկվել
2026/03/04/ 11:47 -
ՀՀ-ում խաղային ոլորտի վերաբերյալ անօրինական գովազդի տարածումն արգելված է
2026/03/04/ 11:44 -
Դուբայի տնտեսությունը մեկ րոպեում մոտ 1 մլն դոլար է կորցնում օդանավակայանի պարապուրդի պատճառով
2026/03/04/ 11:42 -
Երևանի քաղաքապետը բանկերի ղեկավարներին է ներկայացրել Երևանի քաղաքաշինական ներդրումային ծրագրերը
2026/03/04/ 11:32
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով