5 կարևոր որոշում Կառավարության նիստից․ ինչ է քննարկվել նոյեմբերի 27-ի նիստում
Լուրեր |
Այսօրվա՝ նոյեմբերի 27–ի կառավարության նիստը հագեցած էր մի շարք համակարգային և սոցիալ-տնտեսական նշանակություն ունեցող որոշումներով։
Նիստում քննարկված ու ընդունված նախաձեռնությունները վերաբերում են սոցիալական ապահովության համակարգին, կրթությանը, տրանսպորտին, ինչպես նաև համայնքային ծրագրերին տրամադրվող համաֆինանսավորմանը։ Ստորև առանձնացրել ենք նիստի հինգ առանցքային որոշումները․
1. Թոշակառուների անկանխիկ վճարումների համար հետվճարը բարձրանում է 20%-ի
Կառավարությունը առաջարկում է ներկայում գործող 12% հետվճարի փոխարեն սահմանել 20%, իսկ առավելագույն չափը՝ 6000 դրամից դարձնել 10 000 դրամ։ Ծրագրի ժամկետը երկարացվում է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը։
Նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ այս փոփոխությունների արդյունքում 2026 թվականին կենսաթոշակառուների եկամուտը կաճի 3000–4000 դրամով, ինչի համար պետությանը անհրաժեշտ կլինի շուրջ 14 մլրդ դրամ լրացուցիչ միջոց։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս քայլը ոչ միայն սոցիալական աջակցություն է, այլև միջոց՝ խթանելու տնտեսության աճն ու ստվերի կրճատումը։
2. Կառավարությունը 1.7 մլրդ դրամ կհատկացնի մարզերին՝ սուբվենցիոն 15 ծրագրերի համար
Ընդունվել է որոշում՝ մարզերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար հատկացնել 1 մլրդ 708 մլն դրամ։
Այսպիսով, 2025 թվականի բյուջեում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման ընդհանուր կազմը կհասնի 76 մլրդ դրամի։
Ծրագրերը վերաբերում են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, համայնքների բարեկգտման աշխատանքներին և սոցիալ-տնտեսական նախաձեռնություններին։
3. Երևանի քաղաքապետարանին տրամադրվում է 3 մլրդ դրամ՝ տրոլեյբուսների համար
Քաղաքապետարանին կտրվի 3 մլրդ դրամ դոտացիա՝ 45 նոր տրոլեյբուսների ձեռքբերման նպատակով։
Հիմնավորման համաձայն՝ Երևան քաղաքի բյուջեում առկա է ուղեվարձերի գծով շուրջ 5.5 մլրդ դրամ թերհավաքագրում, ինչը խնդիր է ստեղծում հանրային տրանսպորտի զարգացման ծրագրերի ֆինանսավորման համար։
Այս դոտացիան ուղղվելու է 2025-ի այն ծախսերի ապահովմանը, որոնք նախատեսված էին ստացվել տրանսպորտի ուղեվարձերի եկամուտներից։
4. Վարչապետը հիշեցրեց ուսուցիչների 2019-ի բարձրացման անարդյունավետությունը՝ ներկայացնելով բարեփոխումների կարևորությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2019-ին իրականացված 10% աշխատավարձային բարձրացումն ուսուցիչների շրջանում էական արդյունք չտվեց, և նույնիսկ առաջացրեց անարդարության զգացում։
Այս խնդիրը լուծելու համար ներդրվել է կամավոր ատեստավորման համակարգը, որի շնորհիվ այսօր Հայաստանում կա 700 հազար դրամ վաստակող ուսուցիչ։
Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ պետական քաղաքականությունը պետք է համադրի սոցիալական աջակցությունը և տնտեսության զարգացման խթանները։
5. ԼՂ-ից տեղահանված ուսանողների ուսման վճարի փոխհատուցման ծրագիրը երկարաձգվում է
Կառավարությունը հավանություն տվեց որոշման, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների առաջին կուրս ընդունված ուսանողները 2025–2026 ուստարում նույնպես կստանան ուսման վճարի փոխհատուցում։
Փոխհատուցում կտրամադրվի․
-
շուրջ 240 բուհական ուսանողի (75% և ավելի ՄՈԳ ունենալու դեպքում),
-
շուրջ 75 արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ուսանողի (առնվազն 50% «լավ» և «գերազանց» գնահատականներով)։
Ընդհանուր առմամբ՝ 2025–2026 ուսումնական տարում աջակցություն կստանա շուրջ 870 ուսանող։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին
2026/03/10/ 14:38 -
60 մլն դրամի խախտումներ՝ 1 ամսում․ ՊԵԿ-ը ներկայացրել է ստուգումների արդյունքները
2026/03/10/ 14:01 -
Ադրբեջանը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները․ հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները
2026/03/10/ 13:46 -
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
2026/03/10/ 12:53 -
Փետրվարին Հայաստան է այցելել ավելի քան 121 հազար զբոսաշրջիկ
2026/03/10/ 12:29 -
Փնտրում եք տո՞ւն. TOON EXPO․ Invest 2026-ը կօգնի գտնել լավագույն առաջարկները
2026/03/10/ 12:21 -
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
2026/03/10/ 12:11 -
Hermès-ը հրաժարվել է Քիմ Քարդաշյանի դստերը վաճառել հազվագյուտ պայուսակ
2026/03/10/ 11:54 -
Իրանի զինված ուժերը թույլ չեն տա տարածաշրջանից նույնիսկ մի կաթիլ նավթ արտահանել․ ԻՀՊԿ
2026/03/10/ 11:48 -
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար, hայտնաբերվել է 11 հետախուզվող․ ՆԳՆ
2026/03/10/ 11:44
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ.