30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
Լուրեր |
Մարտի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում Ինեկոբանկը հանդիսավոր միջոցառմամբ նշեց իր հիմնադրման 30-ամյակը՝ ամփոփելով երեք տասնամյակների ընթացքում իր նշանակալից ձեռքբերումները և հայտարարելով զարգացման նոր փուլի մեկնարկի մասին։
Միջոցառմանը ներկա էին կառավարության և պետական կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարությունը, ոլորտային գործընկերներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև բանկի երկարամյա և հավատարիմ հաճախորդներ։ Երեկոն համախմբել էր բոլոր նրանց, ովքեր տարբեր փուլերում դարձել են բանկի աճի, կայացման և հաջողությունների ուղեկիցը։
Երեսուն տարվա ճանապարհը, որը մեկնարկել էր համարձակ գաղափարով, այսօր վերածվել է կայացած, տեխնոլոգիական և հաճախորդակենտրոն ֆինանսական հաստատության պատմության։ Իր ողջ գործունեության ընթացքում Ինեկոբանկը հետևողականորեն զարգացել է ժամանակի մարտահրավերներին համընթաց՝ ձևավորելով վստահելի գործընկերոջ համբավ թե՛ անհատների, թե՛ բիզնեսների համար։
«Այս հոբելյանը մեզ համար միայն անցած 30 տարիների
ամփոփումը չէ։ Սա նաև նոր փուլի մեկնարկ է։ Մենք շարունակաբար ներդրումներ ենք իրականացնում
տեխնոլոգիական վերափոխման ուղղությամբ։ Մեր նպատակն է կառուցել ժամանակակից, տեխնոլոգիական
և հաճախորդակենտրոն բանկ, որտեղ նորարարությունները ծառայում են մարդկանց և բիզնեսների
զարգացմանը։ Մենք հավատում ենք, որ տեխնոլոգիան արժեք է ստեղծում այն ժամանակ, երբ
այն հասանելի է, պարզ և իրական օգուտ է բերում մեր հաճախորդներին», - նշեց Ինեկոբանկի
գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։
Նա ընդգծեց, որ բանկը շուտով կներկայացնի
մոբայլ բանկինգի թարմացված հավելվածը, որն ապահովելու է առավել արագ, հարմար և անվտանգ
թվային փորձառություն։

«Երեսուն տարվա ընթացքում մենք ձևավորել ենք չափելի և շոշափելի արդյունքներ, որոնք մեր փոխարեն խոսում են մեր աշխատանքի մասին։ Ավելի քան 3.5 տրլն դրամի վարկավորում, շուրջ 2 տրլն դրամի ֆինանսավորում բիզնեսներին, ավելի քան 2.5 տրլն դրամի վստահված խնայողություններ և 120 եռամսյակ անընդմեջ շահութաբեր գործունեություն։ Այս թվերը միայն ֆինանսական ցուցանիշներ չեն, դրանք հազարավոր ընտանիքների բնակարաններ են, ստեղծված աշխատատեղեր, զարգացած ընկերություններ և իրականացված ծրագրեր։ Մեր հաջորդ փուլում նպատակ ունենք պահպանել աճի նույն տեմպը, ավելացնել թվային գործարքների մասնաբաժինը և ընդլայնել միջազգային համագործակցությունները, որպեսզի շարունակենք ստեղծել իրական արժեք Հայաստանի տնտեսության համար», նշեց Ինեկոբանկի գործադիր տնօրենի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Չիչյանը։
Երեկոյի ընթացքում իրենց շնորհավորական
խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ Կենտրոնական բանկի
նախագահ Մարտին Գալստյանը։
Ինեկոբանկի հիմնադիր Ավետիս Բալոյանը Հայաստանի բանկային ոլորտի զարգացման գործում մեծ ավանդի համար Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կողմից պարգևատրվեց ոսկե մեդալով։
30 տարվա ընթացքում Ինեկոբանկը գրանցել է տպավորիչ արդյունքներ.
• Ավելի քան 3.5 տրլն ՀՀ դրամի տրամադրված վարկ
• Շուրջ 2 տրլն ՀՀ դրամի ֆինանսավորում գործընկեր բիզնեսներին, որի արդյունքում ստեղծվել են հազարավոր նոր աշխատատեղեր
• Ավելի քան 2.5 տրլն ՀՀ դրամի բանկին վստահված խնայողություններ
• Ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներգրավված վարկ միջազգային գործընկերներից
• 50-ից ավելի համագործակցություն միջազգային կառույցների հետ
• 120 եռամսյակ անընդմեջ շահութաբեր գործունեություն
• Ավելի քան 10,000 ֆինանսավորված բնակարան
• Շուրջ 1 մլն ծառայություններից օգտված հաճախորդ
• Ավելի քան 600,000 գործող հաճախորդ
• Գործարքների ավելի քան 95 տոկոսը իրականացվում է թվային ուղիներով
• Ավելի քան 1000 աշխատակից
Այս ցուցանիշները վկայում են բանկի կայուն աճի, ինչպես նաև Հայաստանի տնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի դերի մասին։
Ինեկոբանկն իր գործունեության ողջ ընթացքում մշտապես աջակցել է ամենատարբեր բարեգործական ծրագրերի, նպաստել կրթության և մշակույթի զարգացմանը մեր երկրում։ Վերջին տարիներին Բանկի կարևոր նախաձեռնություններից է «Ինեկոբանկը քո կողքին» կրթական ծրագիրը, որն արդեն իսկ ֆինանսավորել է հարյուրավոր ուսանողների կրթությունը Հայաստանում և արտերկրում։
Երեկոյի ընթացքում հայտարարվեց ևս մեկ բարեգործական նախաձեռնության մասին ․ Ինեկոբանկի աջակցությամբ իրականացվելու է Հայաստանի ազգային պատկերասրահի եզակի հուշաձեռագրային հավաքածուի թվայնացումը։ Այս առիթով Ineco Group-ի ղեկավար Դավիթ Բալոյանն ու Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։
«Ինեկոբանկը մշտապես կարևորել է մեր մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ Հենց այս համոզմունքով ենք նախաձեռնել Հայաստանի ազգային պատկերասրահի արխիվի թվայնացման ֆինանսավորումը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի պահպանել և համաշխարհային հանրությանը հասանելի դարձնել մեր մշակութային ժառանգությունը՝ համադրելով նորարարական տեխնոլոգիաները և ազգային արժեքները»,- նշել է Ineco Group-ի ղեկավար Դավիթ Բալոյանը։
Ինեկոբանկի 30-ամյակը ոչ միայն հաշվետու տարեթիվ է, այլև հստակ ուղերձ շարունակական զարգացման մասին։ Մուտք գործելով նոր տասնամյակ՝ բանկը հավատարիմ է մնում իր հիմնական արժեքներին՝ միաժամանակ ձևավորելով ապագայի ֆինանսական ծառայությունների հայկական մոդելը։
Երեկոյի խորհրդանշական եզրափակումը «Հայկական երազանքի ճանապարհով» գիրքն էր, որը ներկայացնում է Ինեկոբանկի 30-ամյա պատմությունը։ Գրքում ամփոփված է բանկի ստեղծման ու գործունեության ողջ ժամանակագրությունը՝ հիմնադրման փուլից մինչև ռազմավարական շրջադարձեր, մարտահրավերներից մինչև կարևոր ձեռքբերումներ ․ ճանապարհ, որը ձևավորել է բանկի ներկայիս կերպարը։
Հոբելյանական հրատարակությունը նվիրաբերվեց
միջոցառման հյուրերին՝ դառնալով կամուրջ անցյալի, ներկայի և ապագայի միջև։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
60 մլն դրամի խախտումներ՝ 1 ամսում․ ՊԵԿ-ը ներկայացրել է ստուգումների արդյունքները
2026/03/10/ 14:01 -
Ադրբեջանը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները․ հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները
2026/03/10/ 13:46 -
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
2026/03/10/ 12:53 -
Փետրվարին Հայաստան է այցելել ավելի քան 121 հազար զբոսաշրջիկ
2026/03/10/ 12:29 -
Փնտրում եք տո՞ւն. TOON EXPO․ Invest 2026-ը կօգնի գտնել լավագույն առաջարկները
2026/03/10/ 12:21 -
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
2026/03/10/ 12:11 -
Hermès-ը հրաժարվել է Քիմ Քարդաշյանի դստերը վաճառել հազվագյուտ պայուսակ
2026/03/10/ 11:54 -
Իրանի զինված ուժերը թույլ չեն տա տարածաշրջանից նույնիսկ մի կաթիլ նավթ արտահանել․ ԻՀՊԿ
2026/03/10/ 11:48 -
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար, hայտնաբերվել է 11 հետախուզվող․ ՆԳՆ
2026/03/10/ 11:44 -
Այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են՝ սպասվող ընտրական գործընթացներին միջամտության դրդումով․ ԱՀԾ
2026/03/10/ 11:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ.