Hermès-ը հրաժարվել է Քիմ Քարդաշյանի դստերը վաճառել հազվագյուտ պայուսակ
Լուրեր |
Քիմ Քարդաշյանը Hermès պայուսակների մեծ հավաքածուի սեփականատեր է։
Ֆրանսիական Hermès նորաձևության տունը հրաժարվել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դստերը՝ Նորթ Ուեսթին, վաճառել հազվագյուտ Black Mini Kelly պայուսակ։ Այս մասին հայտնում է լրագրող Էմի Օդելը իր «Back Row» տեղեկագրում։
Ըստ հրապարակման՝ պատմությունը ներկայացրել է Բևեռլի Հիլզի Hermès խանութի նախկին աշխատակիցը՝ «Retail Confessions» շարքի շրջանակում։ Նրա խոսքով՝ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը փորձել են իրենց ավագ դստեր համար ձեռք բերել սև Mini Kelly պայուսակ, հնարավոր է՝ ալիգատորի կաշվից պատրաստված տարբերակը։
«Ոչ բոլոր հայտնիներն են ստանում այն, ինչ ուզում են»,- նշել է նախկին աշխատակիցը՝ հավելելով, որ նման դեպքերում խնդրանքը սովորաբար հասնում է կորպորատիվ մակարդակի, քանի որ հանրային դեմքերի գնումները լայնորեն լուսաբանվում են։
Սակայն, ըստ աղբյուրի, այս անգամ ապրանքանիշը մերժել է վաճառքը։ Խանութի աշխատակիցներն անգամ զարմացել են որոշումից։ Ղեկավարությունը չի ցանկացել, որպեսզի Նորթ Ուեսթը հանրային միջոցառումների ժամանակ ներկայանա ալիգատորի կաշվից Mini Kelly-ով։
Mini Kelly-ն Hermès-ի ամենահազվագյուտ մոդելներից է։ Երկրորդային շուկայում Alligator Mini Kelly-ի արժեքը կարող է գերազանցել 75,000 դոլարը։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ Նորթ Ուեսթը արդեն ունի շքեղ զգեստապահարան։ Քիմ Քարդաշյանը Hermès պայուսակների մեծ հավաքածուի սեփականատեր է, որոնց թվում են Mini Kelly-ներ, Ժան-Պոլ Գոտիեի նախագծած Shoulder Birkin-ը և լեգենդար Himalaya Birkin-ը, որի արժեքը աճուրդներում կարող է հասնել մինչև 500,000 դոլարի։
Նորթի հետաքրքրությունը շքեղ պայուսակների նկատմամբ նկատվել է դեռ վաղ տարիքում․ 2019 թվականին նրան տեսել են սպիտակ Birkin-ով, իսկ ավելի վաղ՝ 2014 թվականին, նա Hermès Herbag-ի վրա նկար է արել և այն նվիրել մորը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանը ԵՄ-ին անդամակցելուց կկորցնի ՀՆԱ-ի 23 %-ը. ՌԴ ԱԽ
2026/04/22/ 15:38 -
Գործարկվել է «Stugel.am» հարթակը՝ ապատեղեկատվության ստուգման գործիքներով
2026/04/22/ 15:34 -
ՀՀ–ն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքների․ ՀՀ նախագահ
2026/04/22/ 15:32 -
Ինչ ազդեցություն ունի մաքուր էներգիան Եվրոպայում․ Euronews-ի հաշվարկները
2026/04/22/ 15:18 -
Ալիևը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ընթացիկ վիճակի իր գնահատականը
2026/04/22/ 15:16 -
Արցախի Մայր տաճարի ոչնչացման առթիվ պահանջում ենք կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունը.Արցախ միություն
2026/04/22/ 15:10 -
Քննարկվել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման օրակարգերը
2026/04/22/ 14:17 -
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. Ուիթքոֆ
2026/04/22/ 13:22 -
Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է դառնալ միջազգային
2026/04/22/ 13:17 -
Պետական և համայնքային գույքի աճուրդները կանցկացվեն միայն առցանց
2026/04/22/ 13:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․