Հաշվետու ժամանակահատվածում 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 60 քրեական վարույթ՝ 78 անձի վերաբերյալ), 1-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 177-ը կարճվել է (2024-ին՝ 163), որից 119-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 67), իսկ 58-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 96), 5 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 4), 35-ը` միացվել է (2024-ին՝ 27), 30-ը՝ հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 45), 136-ը փոխանցվել է 2026 թվական (2025-ին՝ 145):
Դատարան ուղարկված 78 քրեական վարույթից 5-ը
քննվել է սպանության, 1-ը՝ սպանության նախապատրաստության, 2-ը՝ սպանության փորձի,
11-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 4-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված,
7-ը՝ կողոպուտի, 1-ը՝ գողության, 2-ը՝ շորթման, 7-ը՝ խուլիգանության, 12-ը՝ զենքի,
զինամթերքի օրինական շրջանառության դեմ ուղղված, 6-ը՝ թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված, 20-ը՝ այլ
հանցագործությունների դեպքերի առթիվ:
Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով 2025 թվականի ընթացքում 62 միջնորդագիր է ներկայացվել։
2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված
հանցագործությունների վերաբերյալ վիճակագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

