60 մլն դրամի խախտումներ՝ 1 ամսում․ ՊԵԿ-ը ներկայացրել է ստուգումների արդյունքները
Լուրեր |
30 դեպքով արձանագրվել են ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում և հետևել օրենսդրական պահանջներին՝ ձևավորելով կայուն և վստահելի բիզնես միջավայր։
Կոմիտեն ներկայացրել է փետրվարի 1-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքները։
Առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների տեղափոխում
30 դեպքով արձանագրվել են ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր՝ առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու։ Խախտումների գումարը կազմել է շուրջ 2.6 մլն ՀՀ դրամ։ Հնարավոր տուգանքի չափը գնահատվում է 18.5 մլն ՀՀ դրամ։
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն
16 դեպքով կազմվել են արձանագրություններ ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամուտը կազմել է շուրջ 74.6 մլն ՀՀ դրամ։ Հնարավոր տուգանքի չափը կազմում է շուրջ 38.9 մլն ՀՀ դրամ։
Առանց լիցենզիայի կամ թույլտվության գործունեություն
13 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց համապատասխան թույլտվության կամ լիցենզիայի իրականացնելու, ինչպես նաև ընդերքը կամ բնական պաշարներն ապօրինի օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմել է շուրջ 61.6 մլն ՀՀ դրամ։
ՊԵԿ-ը նշում է, որ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակը ստվերային տնտեսության նվազեցումն է և առողջ մրցակցային միջավայրի ապահովումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանը ԵՄ-ին անդամակցելուց կկորցնի ՀՆԱ-ի 23 %-ը. ՌԴ ԱԽ
2026/04/22/ 15:38 -
Գործարկվել է «Stugel.am» հարթակը՝ ապատեղեկատվության ստուգման գործիքներով
2026/04/22/ 15:34 -
ՀՀ–ն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքների․ ՀՀ նախագահ
2026/04/22/ 15:32 -
Ինչ ազդեցություն ունի մաքուր էներգիան Եվրոպայում․ Euronews-ի հաշվարկները
2026/04/22/ 15:18 -
Ալիևը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ընթացիկ վիճակի իր գնահատականը
2026/04/22/ 15:16 -
Արցախի Մայր տաճարի ոչնչացման առթիվ պահանջում ենք կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունը.Արցախ միություն
2026/04/22/ 15:10 -
Քննարկվել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման օրակարգերը
2026/04/22/ 14:17 -
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. Ուիթքոֆ
2026/04/22/ 13:22 -
Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է դառնալ միջազգային
2026/04/22/ 13:17 -
Պետական և համայնքային գույքի աճուրդները կանցկացվեն միայն առցանց
2026/04/22/ 13:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․