Իրանի զինված ուժերը թույլ չեն տա տարածաշրջանից նույնիսկ մի կաթիլ նավթ արտահանել․ ԻՀՊԿ
Լուրեր |
Տարածաշրջանի ելքը որոշում են Իրանի ուժերը, այլ ոչ թե ամերիկացիները:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Սարդար Նայինին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը թույլ չեն տա տարածաշրջանից նավթի արտահանում մինչև հետագա կարգադրության ստացումը՝ անկախ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ճնշումներից։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
«Պատերազմի ընթացքի և դրա ավարտի վերահսկողությունն այժմ Իրանի ձեռքում է։ Տարածաշրջանի ելքը որոշում են Իրանի ուժերը, այլ ոչ թե ամերիկացիները»,- նշել է Նայինին։
Նա նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ նշելով, որ Իրանի զինված ուժերի հզորության վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
ԻՀՊԿ ներկայացուցչի խոսքով՝ ամերիկյան նավերը տարածաշրջանում պահպանել են զգալի հեռավորություն՝ անվտանգության նկատառումներով։ Նա նաև պնդել է, որ իրանական հրթիռային համակարգերը հզորացվել են, իսկ հակառակորդի զինամթերքի պաշարները մոտենում են սպառման։
Նաինին հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի կողմից նավթի գների սահմանափակման փորձերը, ըստ իր գնահատականի, ժամանակավոր և անարդյունավետ են։
Հայտարարությունները հնչել են տարածաշրջանում լարվածության սրման և համաշխարհային էներգետիկ շուկաներում անկայունության ֆոնին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանը ԵՄ-ին անդամակցելուց կկորցնի ՀՆԱ-ի 23 %-ը. ՌԴ ԱԽ
2026/04/22/ 15:38 -
Գործարկվել է «Stugel.am» հարթակը՝ ապատեղեկատվության ստուգման գործիքներով
2026/04/22/ 15:34 -
ՀՀ–ն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքների․ ՀՀ նախագահ
2026/04/22/ 15:32 -
Ինչ ազդեցություն ունի մաքուր էներգիան Եվրոպայում․ Euronews-ի հաշվարկները
2026/04/22/ 15:18 -
Ալիևը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ընթացիկ վիճակի իր գնահատականը
2026/04/22/ 15:16 -
Արցախի Մայր տաճարի ոչնչացման առթիվ պահանջում ենք կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունը.Արցախ միություն
2026/04/22/ 15:10 -
Քննարկվել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման օրակարգերը
2026/04/22/ 14:17 -
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. Ուիթքոֆ
2026/04/22/ 13:22 -
Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է դառնալ միջազգային
2026/04/22/ 13:17 -
Պետական և համայնքային գույքի աճուրդները կանցկացվեն միայն առցանց
2026/04/22/ 13:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․