Ցուցահանդեսին կներկայացվեն ավելի քան 100 նախագծեր՝ Երևանից, Հայաստանի մարզերից և արտերկրից։ Այցելուները հնարավորություն կունենան մեկ վայրում ծանոթանալ տարբեր կառուցապատողների առաջարկներին և ընտրել իրենց համար ամենահարմար տարբերակը։
TOON EXPO․ Invest 2026-ում ներկայացված առաջարկները նախատեսված են տարբեր ֆինանսական հնարավորություններ ունեցող գնորդների համար։ Այստեղ կարելի է գտնել բնակարաններ և նախագծեր՝ տարաժամկետ վճարման տարբերակներով, եկամտային հարկի վերադարձի հնարավորությամբ, ինչպես նաև հիփոթեքային լավագույն պայմաններով։
Կազմակերպիչները նշում են, որ հատուկ առաջարկները հասանելի կլինեն միայն ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում, ինչը հնարավորություն է տալիս այցելուներին խնայել և՛ ժամանակ, և՛ գումար՝ մի վայրում ուսումնասիրելով շուկայի լավագույն տարբերակները։
Ցուցահանդեսը կանցկացվի 2026 թվականի մարտի 27-29-ը, ժամը 11:00-ից մինչև 21:00, ՄԵՐԻԴԻԱՆ ԷՔՍՊՈ կենտրոնում (հասցե՝ Ոսկերչների 1)։
Մուտքն ազատ է։
Տաղավար ամրագրելու համար կարելի է կապ հաստատել կազմակերպիչների հետ կամ զանգահարել +37495004001 հեռախոսահամարով։ Այցելուների համար գործում է նաև նախնական գրանցում։
Ցուցահանդեսի օրերին գործելու են նաև անվճար փոխադրամիջոցներ։
TOON EXPO․ Invest 2026 ցուցահանդեսի կազմակերպիչն է Big Projects-ը։ Լրացուցիչ տեղեկությունների համար հասանելի է նաև միջոցառման պաշտոնական հավելվածը։

